Զոյա Լորիե | |
---|---|
Ծնվել է | հունիսի 26, 1841[1] կամ հունիսի 26, 1842 |
Ծննդավայր | Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա |
Մահացել է | նոյեմբերի 1, 1921 |
Մահվան վայր | Օտտավա, Կանադա |
Գերեզման | Notre-Dame Cemetery |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Ամուսին | Ուիլֆրիդ Լորիե |
Zoé Laurier Վիքիպահեստում |
Զոյա Լորիե, լեդի Լորիե (անգլ.՝ Zoé Laurier, ծնյալ՝ Լաֆոնտեն, հունիսի 26, 1841[1] կամ հունիսի 26, 1842, Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա - նոյեմբերի 1, 1921, Օտտավա, Կանադա), Կանադայի յոթերորդ վարչապետ սըր Ուիլֆրիդ Լորիեի կին։
Զոյա Լաֆոնտենը ծնվել է Մոնրեալում, 1841 թվականի հունիսի 27-ին Գոդեֆրոյ-Նապոլեոն Ռոբերտի և Զոյա Տեսիե դիտե Լավինյի ընտանիքում[2][Ն 1]։ Մկրտվել է հունիսի 28-ին Մոնրեալի Աստվածամոր տաճարում[3]։
Կրթությունն ստացել է Բոն Պաստեուր դպրոցում և «Սրբազան սրտի քույրեր»-ի միաբանությունում, ծառայել է որպես Կանադայի կանանց ազգային խորհրդի փոխնախագահներից մեկն ու բուժքույրերի վիկտորիական միության պատվավոր փոխնախագահ։
1861 թվականին բժիշկ Սերաֆին Գոթիեի տանն առաջին անգամ հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ սըր Ուիլֆրիդ Լորիեին․ այդ ժամանակ նա դաշնամուր էր դասավանդում Գոթիեի երեխաներին[2][4]։
1868 թվականի մայիսի 13-ին Մոնրեալի սուրբ Հակոբ եկեղեցում ամուսնացել է Լորիեի հետ[4]։ Զույգն ապրել է Վիկտորիավիլ քաղաքում, որից հետո 1896 թվականին տեղափոխվել Օտտավա․ ի դժբախտություն Լորիեի՝ նրանց միությունն անզավակ էր։
Նրա ամուսինը վախճանվել է 1919 թվականի փետրվարի 17-ին, որից երկու տարի անց՝ 1921 թվականի նոյեմբերի 1-ին, 80 տարեկանում մահացել է նաև Զոյան[3]։
Օտտավայի իր տունը կտակել է Կանադայի 10-րդ վարչապետ Ուիլյամ Լայոն Մաքենզի Քինգին[5]։
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զոյա Լորիե» հոդվածին։ |
|