Զոյա Փիրզադ (1952[1], Աբադան, Խուզեսթան, Իրան), իրանահայ վիպասան, թարգմանչուհի։
Զոյա Փիրզադը ծնվել է Աբադան քաղաքում։ Հայրը ռուսական ծագումով իրանցի է, մայրը հայ է։ Հաճախել է տեղի հայկական դպրոցը[3]։
2014 թվականին Զոյա Փիրզադի «Ինչպես բոլոր երեկոները» պատմվածքների ժողովածուն և 2015 թվականին «Զատկի նախօրեին» ընդհանուր վերնագրով վիպակների եռագրությունը հայերեն հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը։ Պարսկերենից թարգմանել է բանասեր, լրագրող Գևորգ Ասատրյանը։
- Cheragh-ha ra man khamush mikonam, tr. Franklin Lewis, London։ Oneworld, 2012.
- Yek ruz mandeh beh eid-e pak («Մեկ օր մնաց Զատիկին»)
- Ta'am gass khormalu («Խուրմայի տտիպ համը»)
- Mesl-e hameh asr-ha («Բոլոր երեկոների պես»)
- Adat mikonim («Սովորություն ենք դարձնում»)
- «Խուրմայի տտիպ համը» պատմվածքը 1997 թվականին արժանացել է «Քսան տարի՝ վիպական գրականության» մրցանակի
- «Ես մարում եմ ճրագները» վեպը իր սահուն և պարզ ոճի համար արժանացել է հետևյալ մրցանակներին՝
- 2001 թվականին Իրանի տարվա լավագույն վեպի՝ «Փեքա» մրցանակ
- 2001 թվականին «Հուշանգ Գոլշիրի»-ի անվան գրական ֆոնդի լավագույն վեպի մրցանակ
- 2001 թվականին Իրանի Մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության տարվա լավագույն պարսկերեն վեպի մրցանակ
- 2001 թվականին «Եալդա» գրական մրցանակ
- «Խուրմայի տտիպ համը» պատմվածքը ֆրանսերեն թարգմանության համար 2009 թվականին արժանացել է «Քուրիէ ինտերնասիոնալ» մրցանակ
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|