![]() | |
Կազմակերպություն | ![]() |
---|---|
Հիմնական կապալառուներ | ՀԿԲ-1 |
COSPAR ID | [1] 1969-067A[1] |
SCN | 04062 |
Գործարկման ամսաթիվ | 1969 օգոստոսի 7, 19:11:31 UTC[2] |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Գործարկման հրթիռ | Պրոտոն |
Զանգված | 5375 կգ[2] |
Զոնդ-7 (ռուս.՝ Зонд-7), խորհրդային Զոնդ ծրագրի շրջանակներում արձակված նոր նախագծի տիեզերանավերի փորձարկման առաքելություն։ Արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից Պրոտոն կրող հրթիռով։ 7Կ-Լ1 տիեզերանավը նախատեսված էր Խորհրդային Լուսնային ծրագրի շրջանակներում անձնակազմով Լուսնի շուրջ թռիչք իրականացնելու և Երկիր վերադառնալու համար։ Այս ծրագրի շրջանակներում փորձարկումները իրականացվել է Զոնդ անվան տակ 1967-ից 1970 թվականներին[3][4][5]։ Զոնդ-7-ը արձակվել է 1969 թվականի օգոստոսի 7-ին Լուսնի շուրջ թռիչք կատարելու առաքելությամբ։ Տիեզերանավի վրա որպես օգտակար բեռ տեղաբաշխված էին չորս կրիա[6][7]։
Երկրի լուսանկարները ստացվել են 1969 թվականի օգոստոսի 9-ին։ 1969 թվականի օգոստոսի 11-ին տիեզերանավը թռավ Լուսնի կողքով 1984,6 կմ հեռավորության վրա և երկու լուսանկարման փաթեթներ իրականացրեց։ Լուսնից վերադառնալու ճանապարհին տիեզերանավը փորձարկեց իր ռադիոհամակարգերը՝ փոխանցելով ձայնագրված ձայներ[6]։
Տիեզերանավի վրա տեղադրվել էր մարդու հյուսվածքին համարժեք մանեկեն՝ ճառագայթման չափումների համար։ Մանեկենի տարբեր հատվածներում տեղադրված էին 20 ճառագայթային դետեկտորներ (ջերմոլյումինեսցենտ ակնոցներ և միջուկային ֆոտոէմուլսիաներ), դրանք բաշխված էին ամբողջ մարմնով՝ տարբեր օրգաններում ստացված ռադիացիայի չափաբաժինները չափելու համար։ Ստացված ռադիացիայի չափաբաժինները ճառագայթային գոտիներով և Լուսնի շուրջ թռիչքի ընթացքում տարբեր կետերում ընդհանուր առմամբ կազմում էին 0,2-ից 0,7 ռադ՝ մարմնի մակերեսից 3 գ/սմ² խորության վրա[8]։
Զոնդ-7-ի պարագայում օգտագործվեց համեմատաբար հազվադեպ կիրառվող վայրէջքի տեսակ, որը կոչվում է «ոչ-բալիստիկ վերադարձ»՝ Երկիր վերադառնալուց առաջ արագությունը նվազեցնելու համար։ Խորհրդային Զոնդ տիեզերանավերի բոլոր արձակումներից, Զոնդ-7-ը առաջինն էր, որ եթե լիներ անձնակազմով թռիչք, ապա տիեզերագնացները անվտանգ կվերադառնային Երկիր։
Զոնդ-7-ը մտավ Երկրի մթնոլորտ 1969 թվականի օգոստոսի 14-ին և կատարեց փափուկ վայրէջք Ղազախստանի Կուստանայից քաղաքից հարավ գտնվող պլանավորված շրջանում։
|