Գյուղ | |||
---|---|---|---|
Զովասար | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ, Էջմիածնի գավառ և Թալինի շրջան | ||
ԲԾՄ | 2100 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼497 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային դասիչ | 0506 | ||
|
Զովասար, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագած լեռան հվ-արմ. լանջին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 61 կմ հյուսիս-արևմուտք։
Բնակիչների նախնիները այստեղ են գաղթել Սասունի գյուղերից։
Զովասարի ազգաբնակչության փոփոխությունը[2]
Տարի | 1873 | 1931 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 383 | 819 | 693 | 661 | 553 | 545[3] | 596 | 497[4] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։
Գյուղում գտնվում է XIX դարի Զորավոր եկեղեցին։ Զովասարի շրջակայքում կան կիկլոպյան բերդի և միջնադարյան եկեղեցու ավերակներ։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 236)։ |