Զուավ | |
---|---|
տեսակ | նկարների շարք |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
գտնվում է | Վան Գոգի թանգարան |
հատվածն է | The Zouave?, The Zouave? և The Seated Zouave? |
Ծանոթագրություններ |
«Զուավ» (ֆր.՝ Le zouave), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1888 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 82 × 65 սմ։
Այսօր «Զուավ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Վան Գոգի թանգարանում (Ամստերդամ, Նիդերլանդներ)։
Վինսենթ վան Գոգը երեսունհինգ տարեկան էր, երբ տեղափոխվում է Առլ՝ Ֆրանսիայի հարավ։ Այնտեղ նկարիչը իր ստեղծագործական կարիերայի գագաթնակետին հասավ՝ ստեղծելով իր լավագույն կտավներից։ Այդ ժամանակ են ստեղծվել նաև «Բերք», «Երիտասարդ ճապոնուհին» նկարները[1]։
Գոգը հիացած էր, որ «Զուավ» ստեղծագործության համար գտել էր բնորդ՝ զինվոր-զուավի։ Կտավում հեղինակը պատկերել է զուավի՝ փոքր դեմքով, մեծ պարանոցով և արտահայտիչ աչքերով։ Դիմանկարի հերոսը պատկերված է վառ գույներով, որոնց Գոգը անվանել է «անպատեհ երանգների վայրի համակցություն»։ Զուավների համազգեստը կապույտ էր՝ նարնջակարմիր հյուսակներով։ Ֆեսը եղել է կարմիր գույնի։ Կրծքին եղել են երկու դեղին աստղ։ Զինվորը նկարված է կանաչ դռան և աղյուսե պատի ֆոնին[2][3]։
«Զուավ» կտավը Գոգը չի հավանել և անվանել է «այլանդակ ու անհաջող», սակայն ընդունել է որպես մարտահրավեր, որը կարող է ընդլայնել նրա գեղարվեստական դիապազոնը։ Բացի դիմանկարից, նկարիչը ստեղծել է նաև այլ զուարների դիմանկարներ[4]։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Զուավ (նկար, Վան Գոգ) կատեգորիայում։ |