Զուգարանի թղթի գլանափաթեթ, թղթե արտադրանք, որն օգտագործվում է սանիտարահիգիենիկ նպատակներով․ թողարկվում է գլանափաթեթներով։ Գլանափաթեթով զուգարանի թուղթը, որպես կանոն, կախում են սռնակով հատուկ բռնիչի վրա։ Կա գլանափաթեթի կախման 2 դիրք՝ թուղթը կախվում է գլանափաթեթի առջևից (դեպի քեզ) կամ հետևից (դեպի պատը)։ Տարբերակներից ցանկացածի ընտրությունը կախված է անձնական նախասիրություններից կամ մարդկանց սովորություններից։ Ամերիկացի սպառողների շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ հարցման մասնակիցների 60-70%-ը նախընտրում է «դեպի քեզ» տարբերակը։
Թեև շատերը այս թեման քիչ կարևոր են համարում, որոշ մարդիկ ակտիվորեն պնդում են իրենց կարծիքն այս հարցի շուրջ[1]։ Chicago Sun-Times թերթի սյունակագիր Էսթեր Լեդերերը 1986 թվականին այս թեմայով հասարակության կարծիքի վերլուծության շրջանակներում շուրջ 15000 նամակ ստացավ, որտեղ գլանափաթեթի կախման դիրքի վերաբերյալ փաստարկներ էին բերվում, որոնք հիմնվում էին դրա օգտագործման գեղագիտության և դյուրության, տարիքի, քաղաքացիների սեռի և նույնիսկ սոցիալ-տնտեսական կարգավիճակի վրա։ Հարցման մասնակիցներից մի քանիսը առաջարկում էին հեռանալ գլանափաթեթի ստիպողական դիրքից՝ պատրաստելով այնպիսի բռնիչներ, որոնք կարող են մի դիրքից մյուսը պտտվել։ Մյուս՝ փոխզիջական տարբերակն էր տարբեր տեսակի՝ միանգամից 2 բռնիչներ ունենալը։
Քննարկմանը միացան նաև գիտնականները։ Այսպիսով, Տեխնոլոգիայի արևելյան ինստիտուտի սոցիոլոգիայի պրոֆեսոր Էդգար Բերնսն իր «Bathroom Politics: Introducing Students to Sociological Thinking from the Bottom Up» հոդվածում նշում է մի քանի պատճառներ, ըստ որոնց զուգարանի թուղթը հետազոտման արժանի առարկա է։ Միչիգանի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Քրիստոֆեր Փեթերսոնը իր աշխատություններում նույնպես նկարագրում է մարդու՝ զուգարանի թղթի ընտրության սկզբունքները՝ ցույց տալով, որ դա կարող է նույնիսկ մարդու ինքնության առանձնահատկություն լինել։ Այս հարցով զբաղվում են նաև այլ գիտնականներ․ թեման քննարկվում է հեռուստատեսությամբ[2], սրան են նվիրված հայտնի գրքեր։ Հաղոդվում են նաև հայտնի մարդկանց կողմից գլանափաթեթի կախման դիրքի նախապատվությունների մասին։
Ավելի հաճախ նշվում են գլանափաթեթի կախման հետևյալ դիրքերը՝
«Դեպի քեզ» դիրքն օգտագործող մարդկանց մեծամասնության շրջանում տարիքային և սեռային վերլուծություն արվեց․
Տարիք | 21–34 | 35–44 | 45–54 | 55 + | Միջին նշանակություն |
---|---|---|---|---|---|
Տղամարդիկ | 71 % | 81 % | 60 % | 63 % | 69 % |
Կանայք | 81 % | 65 % | 62 % | 83 % | 67 % |
Հետաքրքիր է, որ 1891 թվականին[3] առաջին զուգարանի թղթի գլանափաթեթի արտոնագրի վրա դրա հեղինակ Սեթ Ուիլերը Նյու Յորքից ցույց է տվել «դեպի քեզ» կախման դիրքը[4]։