Էբիգեյլ Ուոշբերն | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Abigail Washburn |
Ծնվել է | նոյեմբերի 10, 1977 (47 տարեկան) Էվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[1][2][3] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | Ամերիկանա և old-time music? |
Մասնագիտություն | երգչուհի և բանջոյիստ |
Գործիքներ | Բանջո և վոկալ |
Լեյբլ | Rounder Records |
Կրթություն | Կոլորադո քոլեջ |
Անդամակցություն | Sparrow Quartet? և Uncle Earl? |
Ամուսին | Béla Fleck? |
Կայք | abigailwashburn.com |
Abigail Washburn Վիքիպահեստում |
Էբիգեյլ Ուոշբերն (անգլ.՝ Abigail Washburn, նոյեմբերի 10, 1977, Էվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[1][2][3]), ամերիկացի երգչուհի, բանջո նվագող։ Հանդես է գալիս և՛ որպես մենակատար, և՛ Uncle Earl ու Sparrow Quartet խմբերի հետ, փորձարարական The Wu Force խմբի հետ[4], «Béla Fleck» դուետով հանդես է գալիս ամուսնու հետ։
Ուոշբերնը ծնվել է Իլինոյս նահանգի Էվանստոն քաղաքում[5]։ Մանկությունն ու պատանեկությունն անցել են Վաշինգտոնի արվարձաններում։ Ավագ դպրոցն ավարտել է Մինեսոտայում, այնուհետև սովորել է Կոլորադոյի արվեստի քոլեջում։ Միդլբերի քոլեջի արագացված դասընթացների ժամանակ ուսանել է չինարեն[6]։ Այնուհետև որոշ ժամանակ ապրել է Չինաստանում՝ նպատակ ունենալով դառնալ իրավաբան (առաջին անգամ այս երկիր այցելել է 1996 թվականին)։ Երեք տարի Վերմոնտում ապրելուց հետո, նախքան Չինաստանում հաստատվելը, ճամփորդել է հարավ, Բառե կենտրոնում ուսումնասիրել բուդդիզմ, հինգ օր զբաղվել մեդիտացիայով։ Այս կենտրոնից հեռացել է երաժշտական կարիերա սկսելու նախաձեռնությամբ և ձայնագրման գործարքի առաջարկ է ստացել Նեշվիլում[7][8]։
Թենեսիի նահանգում Էբիգեյլը հանդիպել է Uncle Earl-ի հիմնադիր անդամներից մեկին՝ KC Groves (Կատերին Գրովսին) և շուրջ 5 տարի շրջագայել է խմբի հետ։ «all G'earl» խումբը Rounder Records ձայնագրման լեյբլով թողարկել է երկու ձայնասկավառակ՝ She Waits for the Night (2005) և Waterloo, TN (2007), ռեժիսոր՝ Ջոն Պոլ Ջոնս Լեդ Զեփելին խմբից։
Էբիգեյլը "Rockabye Dixie" երգի կատարմամբ մասնակցել է MerleFest-ի (բլուգրաս երաժշտական փառատոն Հյուսիսային Կարոլինայում) երգի մրցույթին՝ արժանանալով 2-րդ մրցանակի և Nettwerk ձայնագրման լեյբլի ուշադրությանը։
Նրա առաջին սոլո ալբոմը՝ Song of the Traveling Daughter (Ճամփորդող դստեր երգը), արտադրվել է Béla Fleck-ի կողմից, թավջութակահար՝ Բեն Սոլի, կիթառահար՝ Ջորդան Մքքոնել, The Duhks կանադական ավանդական և սոուլ երաժշտական խումբ։
2005 թվականին Էբիգեյլը Sparrow Quartet խմբի հետ վերադառնում է Չինաստան։ Խմբի կազմում էին Սոլին, Ֆլեքը, Գրեմմի մրցանակակիր ֆիդլեր Քեյսի Դրիսեն։ Խումբը ձայնագրել է «Abigail Washburn The Sparrow Quartet» մինի ալբոմը։ Իր հաջորդ երկու երգերը Էբիգեյլը ձայնագրել է Sparrow Quartet խմբի հետ մանդարին չինարենով, որը նա սովորել էր Չինաստանում ապրելու տարիներին։
Էբիգեյլը 24 այլ նորարար և ստեղծագործ մտածողների հետ միասին հանդես է եկել որպես TED բանախոս և 2012 թվականի TED համաժողովի ժամանակ Լոնգ Բիչում հանդես է եկել երաժշտության միջոցով ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների հաստատման մասին ելույթով[9]։ 2013 թվականի նոյեմբերի 19-ին Էբիգեյլը պաշտոնապես համարվել է Վանդերբիլտ համալսարանի ԱՄՆ-Չինաստան կենտրոնի առաջին անդամը իր կատարած՝ Չինաստանում որպես ամերիկյան մշակույթի դեսպան աշխատանքի և Վանդերբիլտ համալսարանի ԱՄՆ-Չինաստան կենտրոնին իր խանդավառ և պատրաստակամ վերաբերմունքի համար[10]։
Էբիգեյլ Ուոշբերն ամուսնացել է բանջո նվագող Բելա Ֆլեքի հետ։ Առաջին անգամ ամուսնուն հանդիպել է Նեշվիլում, պարային հրապարակում, որտեղ Ֆլեքը նվագում էր, իսկ Էբիգեյլը՝ պարում[11]։ 2007 թվականի օգոստոսին Էբիգեյլը «պաշտոնապես» Ֆլեքի ընկերուհին էր[12]։ 2010 թվականի փետրվարին զույգն ամուսնացել է[13], 2013 թվականի մայիսի 19-ին ծնվել է նրանց որդին[14]։
2013 թվականի մայիսին՝ որդու ծննդից հետո, Էբիգեյլի կարիերայում սկսվել է նոր ժամանակաշրջան։ Ընտանիքը միասնական պահելու համար Բելա Ֆլեք և Էբիգեյլ Ուոշբերն զույգը սկսել է հանդես գալ դուետով, ինչպես նաև իրենց շրջայցերի ժամանակացույցը կազմում էին կրկին դուետով։ Մեկ տարի անց նրանք Rounder Records-ում թողարկում են իրենց դուո ալբոմը, որն ընդգրկում էր բանջոով իրենց կատարումները[15]։ Billboard Bluegrass-ում ալբոմն զբաղեցրել է #1 հորիզոնականը[16]։
Անվանումը | Մանրամասներ ալբոմից | Գլխավոր դիրքեր | |||
---|---|---|---|---|---|
US Grass | US | US Heat | US Folk | ||
She Waits for Night (որպես «Uncle Earl» խմբի անդամ)[17] |
|
6 | — | — | — |
Song of the Traveling Daughter[18] |
|
3 | — | — | — |
The Sparrow Quartet EP |
|
— | — | — | — |
Waterloo, Tennessee (որպես «Uncle Earl» խմբի անդամ)[17] |
|
2 | — | — | — |
Abigail Washburn & The Sparrow Quartet («Sparrow Quartet»-ւ հետ)[18] |
|
1 | — | — | — |
Afterquake («Shanghai Restoration Project»-ի հետ) |
|
— | — | — | — |
City of Refuge[18] |
|
2 | — | 9 | — |
Béla Fleck & Abigail Washburn («Béla Fleck»- հետ) |
|
1 | 118 | 3 | 8 |
Banjo Banjo (EP) («Béla Fleck»-ի հետ) |
|
13 | — | — | — |
"—" denotes releases that did not chart |
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էբիգեյլ Ուոշբերն» հոդվածին։ |
|