![]() | |
Տեսակ | լեռ |
---|---|
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Կալիֆոռնիա |
ԲԾՄ | 2750 մետր |
Հարաբերական բարձրություն | 1570 մետր |
Լեռնաշղթա | Trinity Mountains? |
![]() | |
![]() |
Էդդի (անգլ.՝ Mount Eddy), լեռնագագաթ Հյուսիսային Ամերիկայում։
Գտնվում է Կալիֆոռնիայում, ԱՄՆ։ Տեղակայված է Քլամաթ լեռներում` Շաստա հրաբխից դեպի արևմուտք։ Լեռան բարձրությունը 2751 մ է ծովի մակարդակից[1]։
Էդդի լեռը ամենաբարձր գագաթն է Թրինիթի շրջանում, բարձրությամբ իններորդը՝ Կալիֆոռնիայում և ամենաբարձր գագաթը ԱՄՆ-ում՝ I-5 ավտոճանապարհից դեպի արևմուտք[1]: Ձմռանը Էդդի լեռան վրա տեղում է մեծ քանակությամբ ձյուն[2]։
Լեռն անվանակոչվել է ի պատիվ Նելսոն Էդդի Հարվիի, ով տեղափոխվել է այս վայրեր Նյու-Յորք նահանգից 1856 թվականին։ Ավելի ուշ նա դարձել է Շաստա գետի հովտում գտնվող ռանչոյի հաջողակ սեփականատերը։ Լեռան օրիգինալ անվանումը Վինթու լեզվով` Նամ-մել-բե-լե-սաս-պամ, ինչը նշանակում է «արևմտյան փայլող լեռ»[3]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդդի (լեռ)» հոդվածին։ |
|