Էդինբուրգյան բանտ անգլ.՝ The Heart of Midlothian | |
---|---|
Հեղինակ | Վալտեր Սքոթ |
Տեսակ | գրավոր աշխատություն և գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմավեպ |
Բնօրինակ լեզու | շոտլանդերեն և անգլերեն |
Կերպար(ներ) | Ջեդեդիա Քլեյշբոթամ |
Նկարագրում է | Մեծ Բրիտանիա |
Շարք | Պանդոկապանի պատմվածքներ |
Նախորդ | Ռոբ Ռոյ |
Երկիր | Շոտլանդիա |
Հրատարակիչ | Constable & Robinson |
Հրատարակման տարեթիվ | 1818 |
Թվային տարբերակ | gutenberg.org/ebooks/6944 |
Կայք | walterscott.lib.ed.ac.uk (անգլ.)] |
The Heart of Midlothian Վիքիպահեստում |
Էդինբուրգյան բանտ (անգլ.՝ The Heart of Midlothian, տառացիորեն՝ «Միդլոթիանի սիրտը»), Վալտեր Սքոթի պատմավեպ, հրապարակված 1818 թվականին։ Մտնում է «Պանդոկապետի պատմվածքները» շարքի մեջ[1]։
Այժմ այն համարվում է գրողի լավագույն վեպերից մեկը, սակայն, չնայած առևտրային մեծ հաջողությանը, այն ժամանակների գրաքննադատների կողմից վեպը սառն է ընդունվել։ Հատկապես խիստ են գնահատել չորրորդ հատորը, որը որակել են ձգձգված։ British Review-ը հայտնել է իր ենթադրությունը, թե դա արվել է, գրողի եկամուտը բարձրացնելու համար։ The Monthly Review գրախոսականը որոշ սյուժետային գործընթացներ համարել է անհավանական[1]։
Արչիբալդ Քոնսթեբլի մոտ հրատարակելով իր նախկին «Ռոբ Ռոյ» վեպը՝ Սքոթը չափազանց գոհ մնավ նոր՝ Constable & Co. հրատարակչությունից, այդ իսկ պատճառով նա էլ չվերադարձավ Blackwood and Murray։ Նա նաև Քոնստեբլին հանձնեց «Պանդոկապետի պատմվածքները» շարքի մյուս վեպերը («Պուրիտանը» և «Սև թզուկը»)[1]։
Գրողը արագ ապաքինվեց վերջին հիվանդությունից, և 1818 թվականի հունվարի ու փետրվարին գրքի վրա ծավալված աշխատանքները ընթացան բարեհաջող։ Սքոթին պնդմամբ, իրեն ոգևորել էր մի անանուն նամակ։ Այնտեղ պատմվել է Հելեն Ուոքերի մասին, ով մինչև Լոնդոն ողջ ճանապարհը ոտքով գնացել է, որպեսզի իր քրոջից ներում ստանա, անարդարացիորեն նրան իր երեխայի սպանության մեջ մեղադրելու համար։ Հեղինակը այնքան արագ էր ձգտում ավարտել վեպը, որ մայիսին, փոփոխելով իր սովորույթները, աշխատում էր ոչ միայն ճաշից հետո, այլև օրվա առաջին կեսին[1]։
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդինբուրգյան բանտ» հոդվածին։ |
|