Էդմեն Շահբազյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 20, 1997 (27 տարեկան) |
Ծննդավայր | Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հերբերտ Հուվեր ավագ դպրոց |
Մասնագիտություն | Ընդհանուր մենամարտիկ |
![]() |
Էդմեն Շահբազյան (անգլ.՝ Edmen Shahbazyan, նոյեմբերի 20, 1997, Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ընդհանուր մենամարտերի ամերիկահայ մարզիկ, հանդես է գալիս UFC-ի հովանու ներքո՝ միջին քաշային կարգում։ Այս պահին նա զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը UFC-ի միջին քաշայինների վարկանիշների ցանկում[1]։
Էդմեն Շահբազյանը ծնունդով Գլենդելից է, որտեղի բնակչության մեծ մասը հայեր են։ Էդմենի ծնողները Երևանից են։ Ավագ եղբայր Լեոն նույնպես պրոֆեսիոնալ մարտիկ է, հանդես է գալիս «The Ultimate Fighter»-ում[2]։ Էդմենն սկսել է զբաղվել մարտարվեստներով 9 տարեկանից և 12 տարեկանից սկսած՝ պարապում է իր սեփական մարզասրահում՝ «Glendale Fighting Club»-ում։ Դեռևս դեռահաս տարիքում նա հանդես է եկել որպես Ռոնդա Ռոուզիի մարզումների ընկեր[3]։
Էդմեն Շահբազյանի դեբյուտը ընդհանուր մենամարտերում տեղի է ունեցել CXF 6-ում՝ 2017 թվականի փետրվարի 25-ին, երբ նա 19 տարեկան էր։ Առաջին մենամարտում հանդիպել է Սելա Ուիլյամսի հետ և առաջին ռաունդում հաղթել տեխնիկական նակաուտով։ Էդմենը շարունակել է զարգացնել ընդհանուր մենամարտերի իր հմտությունները Կալիֆոռնիայում։ Նրա ռեկորդը կազմում է 6 հաղթանակ և ոչ մի պարտություն, բոլոր մենամարտերում նա հաղթել է առաջին ռաունդում նոկաուտով[4]։
Շահբազյանին հրավիրել են նկարահանվել Դանա Ուայթի «Գիշերային մրցակից» շոուի երկրորդ եթերաշրջանի 5-րդ դրվագում։ Այնտեղ նա հանդիպել է Անտոնիո Ջոնսոնի հետ, և հաղթել նրան ընդամենը 40 վայրկյանում տեխնիկական նոկաուտով։ Այդ ելույթի արդյունքում նրան առաջարկել են պայմանագիր կնքել UFC-ի հետ[5]։
Էդմենի մենեջմենթով զբաղվում է Ռոնդա Ռոուզիի մենեջերը, որը կոչվում է «Ronda Rousey's One Fight Management»[6]։
Էդմեն Շահբազյանի դեբյուտը UFC-ում տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերի 30-ին՝ «The Ultimate Fighter 28»-ի եզրափակչում՝ Դարեն Ստյուարտի դեմ։ Նա հաղթել է մենամարտը մրցավարների առանձին որոշմամբ[7]։
Շահբազյանի հաջորդ մենամարտը տեղի է ունեցել UFC 235-ի ժամանակ՝ Չարլզ Բերդի դեմ[3]։ Նա հաղթել է մենամարտում առաջին ռաունդում գրանցած նոկաուտով[8]։
Էդմենի հաջորդ մրցակիցը Ջեկ Մարշմանն էր 2019 թվականի հուլիսի 6-ին՝ UFC 239-ի ժամանակ[9]։ Էդմեն Շահբազյանը հաղթել է առաջին ռաունդում հետևից խեղդումի միջոցով[10]։
Ակնկալվում էր, որ Շահբազյանը 2019 թվականի նոյեմբերի 2-ին UFC 244-ում հանդիպելու է Կշիշտոֆ Յոտկոյի հետ[11]։ Սակայն Յոտկոն վնասվածքի պատճառով դուրս է մնացել, և նրա դեմ հանդես է եկել Բրեդ Տավարեսը[12]։ Էդմենը կրկին հաղթել է առաջին ռաունդում նոկաուտով՝ ոտքով մրցակցի գլխին հարվածի շնորհիվ[13]։
2020 թվականի օգոստոսի 1-ին՝ UFC Fight Night 173-ի երեկոյի գլխավոր մարտի ժամանակ (Բրունսոնն ընդդեմ Շահբազյանի), երրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով պարտվել է Դերեկ Բրանսոնին՝ այդ կերպ ընդհատելով իր 11 անընդմեջ հաղթանակից կազմված շարքը[14]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդմեն Շահբազյան» հոդվածին։ |
|