Էդուար Ռիսլեռ ֆր.՝ Édouard Risler | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 23, 1873[1][2][3] |
Ծննդավայր | Բադեն-Բադեն, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական ռայխ[3] |
Մահացել է | հուլիսի 21, 1929[4][3] (56 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ[4] կամ Փարիզ[3] |
Գերեզման | Պեր Լաշեզ և Grave of Risler |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա |
Մասնագիտություն | դաշնակահար |
Աշխատատու | Փարիզի կոնսերվատորիա |
Ծնողներ | հայր՝ Auguste Charles Risler? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Élisabeth Risler-François? |
![]() |
Էդուար Ռիսլեռ (ֆր.՝ Édouard Risler, փետրվարի 23, 1873[1][2][3], Բադեն-Բադեն, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական ռայխ[3] - հուլիսի 21, 1929[4][3], Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ[4] և Փարիզ[3]), ֆրասիացի դաշնակահար։
Ռիսլեռը ծնվել է 1873 թվականին, հայրը եղել է գերմանացի, մայրը՝ ծնունդով Ֆրանսիայի Էլզաս մարզից[5]։ Ռիսլեռը սովորել է սովորել է Փարիզի կոնսերվատորիայում՝ Էմիլ Դեկոմբեի, Լուի Դիմերի և Թեոդոր Դուբուայի մոտ, որից հետո ուսումը շարունակել է Գերմանիայում՝ Եվգենի դ'Ալբերտի և Բերնհարդ Շտաֆենհագենի մոտ։ 1896 թվականին աշխատել է որպես Բայրոյթի փառատոնի դասուսույց։ Ռիսլեռի ակտիվ համերգային կարիերան հիմնականում հիմնված էր լայնամասշտաբ համերգային փուլերի վրա («Լավ տեմպերացված կլավիր», Բեթհովենի բոլոր սոնատները, Շոպենի բոլոր ստեղծագործությունները)։ Միևնույն ժամանակ Ռիսլեռը իր ժամանակի շատ հայտնի առաջին կատարողն էր, ներառյալ Պոլ Դաքսի քառասուն տարի առաջվա սոնատները, որոնցից մի քանիսը գրել էր Գաբրիել Ֆորե։
1897-1898 թվականներին դասավանդել է «Schola Cantorum de Paris» մասնավոր դպրոցում։ 1907 թվականին դարձել է Փարիզի կոնսերվատորիայի պրոֆեսոր։
Ռիսլեռի ձայնագրությունների միակ շարքը կատարվել է 1917 թվականին և, չնայած տեխնիկայի վատ որակին, այն վերականգնվել է և տպագրվել։
1906 թվականից Ռիսլեռը դասավանդել է Փարիզի կոնսերվատորիայում։
Ամուսնացել է Էմիլի Գիրետի հետ, որը եղել է սիրողական երգիչ, վերջինիս համար Գաբրիել Ֆորեն մի քանի մեղեդի է գրել։ Ռիսլեռն ու Էմիլին ունեցել են երկու երեխա։
Մահացել է 1929 թվականին, հուղարկավորված է Պեր Լաշեզ գերեզմանատանը։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուար Ռիսլեռ» հոդվածին։ |
|