Էդուարդ Սեյմուր Հարթֆորդի 1-ին կոմս

Էդուարդ Սեյմուր Հարթֆորդի 1-ին կոմս
Դիմանկար
Ծնվել էմայիսի 22, 1539
Մահացել էապրիլի 6, 1621(1621-04-06)[1][2] (81 տարեկան)
ԳերեզմանՍոլսբերիի տաճար
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ամուսինմոտ Katherine Grey?[3], մոտ Frances Howard, Duchess of Richmond?[3] և Frances Seymour, Countess of Hertford?
Ծնողներհայր՝ Էդուարդ Սեյմուր, Սոմերսեթի 1-ին դուքս[3], մայր՝ Anne Seymour, Duchess of Somerset?[3]
Զբաղեցրած պաշտոններԼորդերի պալատի անդամ, Lord Lieutenant of Wiltshire? և Lord Lieutenant of Somerset?
Պարգևներ և
մրցանակներ
Կապիչի շքանշան
ԵրեխաներEdward Seymour, Viscount Beauchamp?[3], unknown Seymour?[2], unknown daughter Seymour?[2] և Thomas Seymour?[2]
 Edward Seymour, 1st Earl of Hertford Վիքիպահեստում

Էդուարդ Սեյմուր Հարդֆորդի 1-ին կոմս (անգլ.՝ Edward Seymour, 1st Earl of Hertford)[4], մայիսի 22, 1539 - ապրիլի 6, 1621(1621-04-06)[1][2]), անգլիացի ազնվական։

Սոմերսեթի 1-ին դուքս Էդուարդ Սեյմուրի որդին, տիկին Էնն Ստանհոպի հետ երկրորդ ամուսնությունից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեյմուրը մեծացել է արքայազն Էդուարդի հետ, որի խորթ զարմիկն էր. Սեյմուրի հայրը, Սոմերսեթի դուքսը և Էդուարդի մայրը ՝ թագուհի Ջեյն Սեյմուրը, հարազատ քույր եղբայր էին։ 1547 թվականին, Էդուարդի թագադրության ժամանակ, ասպետական արժանապատվություն է ցուցաբերել և արժանացել Հարթֆորդի կոմսի տիտղոսին։

1551 թվականի դեկտեմբերին նրա հայրը զրկվել էր բոլոր կոչումներից և տիտղոսներից՝ պետական դավաճանության մեջ մեղադրվելու պատճառով և կնոջ հետ միասին բանտարկվել էր Թաուերում[5]։ 1552 թվականին Սոմերսեթի մահապատժից հետո նրա ունեցվածքը բռնագրավվել և վերադարձվել է թագի սեփականությանը։ Երիտասարդ Էդուարդը կորցրել է Հարթֆորդի կոմսի տիտղոսը և հանձնվել դուքս Նորտումբերլենդի որդու` Ուորիկի կոմս Ջոնի խնամակալությանը։ Եղիսաբեթ 1-ին Թյուդոր թագուհու գահին բարձրանալուց հետո Էդուարդին 1559 թվականի հունվարին վերադարձվել է Հարտֆորդի կոմսի տիտղոսը։

Նրա առաջին կինը`Լեդի Կատերինա Գրեյն էր, Եղիսաբեթի զարմուհիներից մեկը, ինչպես նաև Անգլիայի թագի հիմնական հավակնորդը։ Լեդի Գրեյը հիշատակվում էր որպես Հենրի 8-դի կտակի ժառանգներից մեկը։ Իր քրոջ՝ Ջեյն Գրեյի մահապատժից և մոր ՝ Ֆրենսիս Բրենդոնի մահից հետո, Կատերինան Էլիզաբեթից հետո գահի հաջորդ հավակնորդն էր։ Նրանք գաղտնի ամուսնացել են 1560 թվականի նոյեմբերին կամ դեկտեմբերին, և Սեյմուրը շուտով մեկնել է Ֆրանսիա։ Երբ Եղիսաբեթը տեղեկացել է նրանց ամուսնության մասին, Կատերինային բանտարկել են Թաուերում, որտեղ շուտով հայտնվել է Ֆրանսիայից վերադարձած Սեյմուրը[6]։

Գործը քննելուց հետո Մեթյու Պարկերը, Քենթերբերիի արքեպիսկոպոսը, Սեյմուրի և Գրեյի ամուսնությունը հայտարարել է անվավեր այն հիմքով, որ այն կատարվել է առանց թագավորական թույլտվության, և բացի այդ, ոչ ամուսինները, ոչ նրանց ծառաները և մերձավորները չեն կարողացել նշել հարսանիքի ճշգրիտ ամսաթիվը և համոզիչ ապացույցներ ներկայացնել, որ հարսանիքը իսկապես տեղի է ունեցել։ Քահանան, ով պսակեց նրանց, նույնպես չի հայտնաբերվել։ Սեյմուրը Աստղային պալատի կողմից տուգանվել է 15 հազար ֆունտով, իսկ Թաուերում շնված նրանց որդին` Էդուարդ Սեյմուրը Բոշանի վիկոնտը հայտարարվել է ապևրինածին։

Չնայած արգելքին, Սեյմուրը և Կատերինան շարունակել են համատեղ մնալ որպես ամուսիններ, և իրենց երկրորդ որդու ՝ Թոմասի ծնվելուց հետո, 1563 թվականին, Սեյմուրը թագուհու հրամանով, իր ավագ որդու հետ ուղարկվել է Հանվորթ, իսկ Կատերինան կրտսերի հետ` Էսեքս։

1568 թվականին Կատերինայի մահից հետո Սեյմուրին թույլատրվել է վերադառնալ պալատ, բայց նրա որդիները նախկինի պես մնացել են ապօրինի ծնվածների կարգավիճակում։ 1582 թվականին նա ամուսնացել է Էֆինգհեմի լորդ Ուիլյամ Հովարդի դստեր` Ֆրանսիս Հովարդի հետ։ Այս ամուսնությունը անզավակ էր, իսկ 1598 թվականին Սեյմուրը այրիացել է։

1595 թվականին նա կրկին իր վրա է սևեռել Եղիսաբեթի ցասումը, հանրագիր ներկայացնելով Լեդի Գրեյի հետ ամուսնության օրինականությունը ճանաչելու և նրա որդիներին գահաժառանգների իրավունքով վերականգնելու համար, ինչի համար ուղարկվել է Թաուեր։ Թագուհին, մինչև վերջին պահը, անտեսել է Սեյմուրի երեխաներին որպես հավանական ժառանգներ, և մահից կարճ ժամանակ առաջ իրավահաջորդ է նշանակել Շոտլանդիայի թագավոր Յակոբ 6-րդ Սթյուարթին։ Միայն 1606 թվականին Սեյմուրը դատարանի միջոցով հասավ Կատրինա Գրեյի հետ ամուսնության օրինական ճանաչմանը, իսկ որդիներին` օրինական։

1601 թվականի մայիսին նա երրորդ անգամ գաղտնի ամուսնացել է։ Նրա կինը Ֆրենսիս Պրանել անունով հարուստ այրին էր, Թոմաս Հովարդի դուստրը, Բինդոնից Հովարդի առաջին վիկոնտը։ Նրանց պսակադրել է Թոմաս Մոնֆորին, առանց լիցենզիայի, և առանց նախնական հայտարարելու առաջիկա ամուսնության մասին, որի համար Քենթրբերի արքեպիսկոպոս Ջոն Ուիթգիֆթը նրան երեք տարով հեռացրել է ծառայությունից։

1601 թվականից մինչև իր մահը Սեյմուրը կատարել է Լորդ-փոխանորդի պարտականությունները Սոմերսեթում և Ուիլթշիրում։ Նա մահացել է 1621 թվականի ապրիլի 6-ին և թաղվել Սոլսբերիի տաճարում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Эриксон, Кэролли. Елизавета I / Пер. с англ. Н. А. Анастасьева. — М.: АСТ, 2005. — 512 с. — (Историческая библиотека). — 5 000 экз. — ISBN 5-17-016990-6
  • Lisle, Leanda de. The Sisters who would be Queen: Mary, Katherine, and Lady Jane Grey. A Tudor Tragedy. — London: HarperCollins UK, 2009. — P. 352. — ISBN 978-0-00-721906-3
  • Strickland, Agnes. Lives of the Tudor princesses including Lady Jane Gray and her sisters. — London: Longmans, Green, and Co, 1868. — P. 428.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Edward Seymour, 1st Earl of Hertford: TudorPlace.com» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Սեյմուր Հարթֆորդի 1-ին կոմս» հոդվածին։