![]() | ||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 7, 2000[1] (24 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Ստավրոպոլ, Ռուսաստան | |||||||||||
Հասակ | 178 սանտիմետր | |||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Էդուարդ Մկրտչի Սպերցյան ( հունիսի 7, 2000[1], Ստավրոպոլ, Ռուսաստան), հայազգի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ։
Էդուարդ Սպերցյանը ծնվել է 2000 թվականի հունիսի 7-ին Ստավրոպոլ քաղաքում՝ հայ-գերմանական ընտանիքում։
10 տարեկանից մարզվել է «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի ակադեմիայում[2]։ 2018 թվականից սկսել է հանդես գալ Ռուսաստանի ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգայի «Կրասնոդարի 2» ֆուտբոլային ակումբում[3]։ «Կրասնոդարի 2»-ի կազմում Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայում նորամուտը նշել է 2020 թվականին, 9 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ։ Դրանից հետո Էդուարդ Սպերցյանը սկսել է հանդես գալ Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Կրասնոդար» ակումբի հիմնական կազմում։
2021 թվականի փետրվարին ընդգրկվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում[4][5]։ Առաջին ելույթն անցկացրել է մարտի 31-ին՝ Աշխարհի 2022 առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Ռումինիա (3-2) խաղին և դարձել մեկ գոլի հեղինակ[6]։
2024 թվականի ապրիլին նախկին ԽՍՀՄ տարածքի երկրների ամենաթանկ ֆուտբոլիստների ցուցակում գրավել է չորրորդ տեղը Transfermarkt-ի վարկանիշով։ Նրա տրանսֆերային արժեքը կազմել է 18 մլն եվրո[7]։
2023 թվականի հունիսին Էդուարդ Սպերցյանը ամուսնացել է Ալինա Կարապետյանի` ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանի բարեկամուհու հետ[8]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Սպերցյան» հոդվածին։ |
|