Էդվարդ Կոստիկյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1924[1] |
Ծննդավայր | Weehawken, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 22, 2012[2] (87 տարեկան) |
Մահվան վայր | Mount Pleasant, Չառլստոն շրջան, Հարավային Կարոլինա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Հայաստան |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան, Կոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ և Հորաս Մաննի դպրոց |
Մասնագիտություն | փաստաբան |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Էդվարդ Կոստիկյան (սեպտեմբերի 24, 1924[1], Weehawken, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - հունիսի 22, 2012[2], Mount Pleasant, Չառլստոն շրջան, Հարավային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկահայ քաղաքական գործիչ, ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամ, որը աչքի է ընկեր Նյու Յորքում կուսակցության բարեփոխմամբ։ Նա նաև մի շարք գրքերի, հոդվածների և պետական քաղաքականության և քաղաքագիտության տարբեր թեմաների մասին աշխատությունների հեղինակ է։
Կոստիկյանը ծնվել է 1924 թվականի սեպտեմբերի 24-ին, Նյու Ջերսիի Ուիհոքեն քաղաքային շրջանում[3]։ 1940 թվականին նա և իր ընտանիքը (հայրը՝ Միհրան Նազարի Կոստիկյանը, մայրը՝ Բարբարա Կոստիկյանը և ավագ եղբայրը՝ Էնդրյու Կոստիկյանը) տեղափոխվել են Մանհեթենի Morningside Heights 122-րդ թաղամաս[4][5][6]։ Նրա հայրը հայկական ծագումով գորգագործ է եղել, իսկ մայրը բնիկ շվեյցարիացի[5][6]։ Նա սովորել է Horace Mann դպրոցում, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դասավանդել է իր մայրը[3]։ 1947 թվականին Կոստիկյանը ավարտել է Կոլումբիայի համալսարանը, իսկ 1949 թվականին Կոլումբիայի համալսարանի իրավաբանական դպրոցը։ Նա մեկ տարի աշխատել է ԱՄՆ-ի շրջանային դատարանի դատավոր Հերոլդ Մեդինայի մոտ[3]։
1951 թվականին Կոստիկյանը միացել է Paul, Weiss, Rifkind, Wharton & Garrison արդյունաբերական ձեռնարկությանը, որտեղ առաջին անգամ աշխատել է որպես իրավաբան։ 1960 թվականին նա դարձել է այն ձեռնարկության գործընկեր[3]։ 1962 թվականին Կոստիկյանը ընտրվել է Նյու Յորքի շրջանի դեմոկրատական կոմիտերի նախագահ, որի ընտրություններին հաղթել է Կարմին դե Սապիոյին և պաշտոնավարել է երկու տարի։ Նրան են վերագրում Դեմոկրատական կուսակցության զարգացումը և Tammany Hall-ի ազդեցության հեռացումը, ինչի շնորհիվ կուսակցությունը կարողացավ տեղափոխվել 20-րդ դար[3]։ 1965 թվականին եղել է Աբրահամ Բիմի քարոզարշավի տնօրենը։ Կոստիկյանը աշխատել է Նյու Յորքի Նելսոն Ռոքֆելլերի և Մարիո Կումոյի քննող հանձնաժողովներում[3]։
1977 թվականին նա հրաժարվել է քաղաքապետի ընտրարշավից, սակայն միացել է Էդվարդ Կոչի քարոզարշավին[3][7]։ Կոստիկյանը երկար տարիներ եղել է Նյու Յորքի իրավաբանական դպրոցի Նյու Յորքի քաղաքային իրավունքի կենտրոնական խորհրդատվական խորհրդի անդամ[8]։
Կոստիկյանը ամուսնացել է երկու անգամ։ Առաջին անգամ ամուսնացել է Ֆրենսիս Հոլմգրենի հետ, սակայն այն ավարտվել է ամուսնալուծությամբ[9]։ 1977 թվականին երկրորդ անգամ ամուսնացել է գրող Բարբարա Հայնեի հետ, որը գովազդային գործադիր տնօրեն Արթուր Ֆաթի դուստրն է եղել[10]։ Առաջին ամուսնությունից Կոստիկյանը ունեցել է երկու երեխա, որոնցից մեկը հայտնի խաղերի դիզայներ Գրեգ Կոստիկյանն է[3][10]։ Նա եղել է Occasional Oratorio-ի և Orchestral Society-ի հիմնադիրն ու խմբավարը[3]։
Կոստիկյանը մահացել է 2012 թվականի հունիսի 22-ին՝ 87 տարեկանում, երբ իր աղջկա Հարավային Կալիֆոռնիայի Մաունթ Փլիզանթ արվարձանում գտնվող տանն էր[3]։
Կոստիկյանը օրենքի, պետական քաղաքականության և քաղաքագիտության մասին գրված մի շարք աշխատություններ ունի, որոնցից են.
{{cite journal}}
: Cite journal requires |journal=
(օգնություն)