Էդվարդ Հոգ | |
---|---|
Ծնվել է | 1979[1] |
Ծննդավայր | Դոնկաստեր, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (2002)[2] և Wales High School? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Էդվարդ Հոգ (անգլ.՝ Edward Hogg, 1979[1], Դոնկաստեր, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[3]), անգլիացի հեռուստատեսության և թատրոնի դերասան։ Առավել հայտնի է «Միայն երևակայի» ֆիլմից, «Ջոնաթան Սթրենջ և պարոն Նորել» և «Տաբու» հեռուստասերիալներից։
Էդվարդ Հոգը ծնվել է Դոնկաստերում, սակայն մեծացել և միջնակարգ դպրոցն ավարտել է Շեֆիլդում[4]։ Հոգը ընտանիքի երկրորդ զավակն է։ Մայրն ուսուցչուհի է, իսկ հայրը՝ ինժեներ-շինարար, որն այժմ թոշակառու է[5]։ Պատանեկության տարիներին Հոգը եղել է մի քանի երաժշտական խմբերի անդամ[6], այդ թվում՝ եղել է նաև պոստ փանկ ժանրի վոկալիստ Porno King խմբում[5]։ Երբ խումբը դադարել է իր գործունեությունը, Հոգը միացել է Sheffield MISTCO թատերական սիրողական խմբին, որին այցելել է կրտսեր քույրիկի հետ։ Այս կերպ նա բեմի վրա ելույթ ունենալու սերը երաժշտությունից տեղափոխել է դեպի թատրոն[7]։
Հոգը 1992-2002 թվականներին Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում սովորել է դերասանական արվեստ[8]։
Հոգը Քրուսիբլ թատրոնում խաղացել է «Իմ հոր տղան» ներկայացման մեջ[7]։ Նա խաղացել է այնպիսի բեմադրություններում, ինչպիսիք են՝ «Արքա Լիր»[9], «Կողոպուտ», «Վոյցեկ»։ Բացի այդ, խաղացել է նաև «Միջոցը չափի համար», «Փոթորիկ», «Հուդա Իսկարիոտի վերջին օրերը» և «Ռոքն-ռոլ» պիեսներում։ Ազգային արքունական թատրոնում խաղացել է «Մարդ-բարձ» և «Մեր դասարանը» ներկայացումներում[10]։
2002 թվականին Հոգը հեռուստատեսությունում նկարահանվել է «Նիկոլաս Նիկլբի» ֆիլմում։ Առաջին գլխավոր դերը նա կատարել է 2009 թվականին «Սպիտակի պարզությունը» ֆիլմում[11]։ Ինչպես նաև նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Ինչ են ցանկանում տղամարդիկ» (2004), «Երգերի երգը» (2006), «Նապաստակը և ցուլը» (2009) և կարճամետրաժ «Վետարան» ու «Բեժի երանգները» ֆիլմերում։
Ռեժիսոր Ռոնալդ Էմիրիխի «Անանուն» (2011) ֆիլմում կատարել է Ռոբերտ Սեսիլի դերը։
2017 թվականին կատարել է BBC One հեռուստաալիքի «Տաբու» ֆիլմում Գոդֆրիի դերը։
Տարի | Հայերեն անվանում | Անգլերեն անվանում | Դեր |
---|---|---|---|
2002 | Նիկոլաս Նիկլբի | Nicholas Nickleby | Պարոն Բրեյ |
2004 | Ի՞նչ են ցանականում տղամարդիկ | Alfie | Երիտասարդ տղա |
2005 | Ռոքն-ռոլի եղբայրները | Brothers of the Head | Կրիս Դերվիշ |
2006 | Երգերի երգը | Song of Songs | Լյուկ |
2009 | Սպիտակի պարզությունը | White Lightnin’ | Ջեսկո Ուայթ |
Նապաստակը և ցուլը | Bunny and the Bull | Սթիվեն Տորնբուլ | |
2010 |
Ollie Kepler’s Expanding Purple World | Օլլի Կեպլեր | |
Շների կղզին | Isle of Dogs | Ռայլի | |
2011 | Անանունը | Anonymous | Ռոբերտ Սեսլի |
Me or the Dog | Թոմ | ||
2012 | Միայն երևակայի | Imagine | Էին |
Կոմեդիանտ | The Comedian | Էդ | |
2013 | Շոտլանդիայի թագուհի՝ Մարիա | Mary, Queen of Scots | Ջեյմս Ստյուարտ |
2014 | Ծրագիրը | The Program | Ֆրենկի Անդրո |
2015 | Յուպիտերի վերելքը | Jupiter Ascending | Չիկաների Նայտ |
Սպանիր քո ընկերներին | Kill Your Friends | Ալան Վուդհեմ | |
2016 | Չափահաս կյանքի հմտությունները | Adult Life Skills | Սյորֆինգիստ |
2018 | Լավ կին դժվար է գտնել | A Good Woman Is Hard to Find | Լեո Միլեր |
Տարի | Հայերեն անվանում | Անգլերեն անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2002 | Հայտնիություն | Celeb | Մայքլ Ջեքսոն | 1 սերիա |
Սրտի բաբախյուն | Heartbeat | Դենի | 1 սերիա | |
2004 | Բերմուդեական եռանկյուն․ ջրի հատակը | The Bermuda Triangle: Beneath the Waves | Լեիտենանտ Չաիլզ Թեյլոր | Հեռուստաֆիլմ |
2007 | Բժիշկները | Doctors | Տոբի Պարկեր | 1 սերիա |
2010 | Լուռ վկա | Silent Witness | Գովարդ Դեյ | 2 սերիա |
Misfits | Էլիոթ / Հիսուս Քրիստոս | 1 սերիա | ||
2012 | Մահացած տնօրեն | Dead Boss | Հենրի | 6 սերիա |
2013 | Բորջիա | The Borgias | Ժորժ Ամբուազ | 2 սերիա |
2015 | Հնդկական ամառ | Indian Summers | Յուջին Մեթրս | 9 սերիա |
Ջոնաթան Սթրենջ և պարոն Նիկոլասը | Jonathan Strange & Mr Norrell | Սեգունդուս | 7 սերիա | |
2016 | Բեավուլֆ | Beowulf | Վառ | 12 սերիա |
2017 | Տաբու | Taboo | Մայքլ Գոդֆրի | 8 սերիա |
Անառակները | Harlots | Թոմաս Հեքսբի |
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2005 | Իենա Չարլսոնի մրցանակ | Շնորհակալություն | Վոյցեկ | Հաղթանակ |
2009 | Բրիտանկան անկախ կինոյի մրցանակ | Խոստումնալից դերակատարում | Սպիտակի պարզությունը | Մրցանակ |
Մումբայի կինոփառատոն | Լավագույն դերասան | Հաղթանակ | ||
Մոնտերեյի կինոփառատոն | Հաղթանակ | |||
2010 | Բեռլինի կինոփառատոն | Երիտասարդ դերասան (Մեծ Բրիտանիա) | Հաղթանակ | |
Կաննի կինոփառատոն | Տարվա բացումը (տղամարդկանց միջև) | Հաղթանակ |
|