Էզզաթոլա Էնթեզամի ({պարս.՝ عزتالله انتظامی>. հունիսի 21, 1924(1924-06-21)[1], Թեհրան, Իրան - օգոստոսի 17, 2018(2018-08-17)[1], Թեհրան, Իրան), իրանցի դերասան[2], ով Ալի Նասիրիանի, Մոհամմադ Ալի Քեշավարզի, Ջամշիդ Մաշայեխիի և Դավուդ Ռաշիդիի հետ մեկտեղ, դերասանական արվեստում թողած ազդեցության շնորհիվ հայտնի է որպես «իրանական կինոյի պատմության մեջ հինգ կարևորագույն դերասաններից մեկը»։
Էնթեզամին դերասանական իր կարիերան սկսել է 1941 թվականին թատրոնի բեմում։ 1958 թվականին ԳերմանիայիՀանովեր քաղաքում ավարտել է թատրոնի և կինոյի դպրոցը։ 1969 թվականից նկարահանվել է կինոյում։ Դարիուս Մեհրջուի «Կովը» ֆիլմում նրա դեբյուտային կատարումը[3] արժանացել է Չիկագոյի 1971 թվականի միջազգային կինոփառատոնի «Արծաթե Հյուգո» մրցանակին։ Այդ ֆիլմում նա փայլուն կերպով է մարմնավորել միամիտ գյուղացուն, ով չի կարողանում տանել իր սիրելի կովի մահը և սկսում է հավատալ, որ հենց ինքն է կովը[4]։
Էնթեզամին համբավվել է որպես իրանական կինոյի ամենանշանավոր դերասաններից մեկը և ճանաչվել է Իրանի կինոյի պատմության մեծագույն դերասան։ Նա աշխատել է իրանցի ականավոր կինոռեժիսորներից մեծ մասի, այդ թվում՝ Դարիուս Մեհրջուիի (ութ ֆիլմ), Ալի Հաթամիի (չորս ֆիլմ), Նասեր Թաքվաիի, Մոհսեն Մախմալբաֆի, Բեհրուզ Աֆխամիի և Ռախշան Բանի-Էթեմադի հետ։ «Ֆաջր» միջազգային կինոփառատոնում երկու անգամ արժանացել է բյուրեղապակյա սիմուրղի մրցանակի Լավագույն դերասան անվանակարգում՝ «Գրանդ կինո» և «Հրեշտակի օրը» ֆիլմերի համար։ Նրա վաստակն ու նվաճումները գնահատվել են 2006 թվականի հոկտեմբերին Փարիզում՝ Իրանի մշակութային կենտրոնում հատուկ հենց իրեն նվիրված հանդիսության ժամանակ[5][6][7]։
An interview with Ezzatollah Entezami in connection with the recently produced biopic "... and the Blue Sky", directed by Ghazaleh Soltani and produced by Ghasem Gholipour, Mehr News Agency, 21 November 2010, [1] Archived 13 October 2012 at the Wayback Machine (in Persian). Photo reportage of the interview: [2] Archived 13 October 2012 at the Wayback Machine.