Էթերի Գեորգիեվնա Տուտբերիձե, (ռուս.՝ Этери Георгиевна Тутберидзе, փետրվարի 24, 1974(1974-02-24), Մոսկվա, ԽՍՀՄ), Ռուսաստանի գեղասահքի մարզիչ, հիմնականում աշխատում է մենասահորդների հետ։ Մոսկվայի «Սամբո 70» մարզական ակումբի գլխավոր մարզիչ։ Իր մի շարք սաներ հաջողության են հասել միջազգային մրցույթներում, որոնց թվում են՝ Օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոն Ալինա Զագիտովան, աշխարհի կրկնակի չեմպիոն և Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Եվգենիա Մեդվեդևան և թիմային մրցումներում Օլիմպիական խաղերի չեմպիոն Յուլիա Լիպնիցկայան։
Էթերի Գեորգիեվնա Տուտբերիձեն ծնվել է 1974 թվականի փետրվարի 24-ին Մոսկվայում[1][2]։ Նա հինգ երեխաներից ամենակրտսերն է։ Կիսով չափ վրացի է, մեկ չորրորդով՝ ռուս և մեկ չորրորդով՝ հայ[3]։ Իր մայրը Գյուղատնտեսական շինարարության նախարարությունում ավագ ճարտարագետ էր, իսկ հայրը աշխատում էր Լիխաչովի անվան ձուլագործարանում և որպես տաքսու վարորդ[4]։
Տուտբերիձեն սովորել է ֆիզիկական դաստիարակության ակադեմիայում (Մալախովկա), իսկ Ժամանակակից արվեստի ինստիտուտում ստացել է աստիճան պարարվեստի ոլորտում[4]։ ԱՄՆ-ում իր անցկացրած վեց տարիների ընթացքում նա ապրել է Օկլահոմա Սիթիում, Ցինցինատիում, Լոս Անջելեսում և Սան Անտոնիոյում[3]։ Իր դուստր Դիանան ծնվել է 2003 թվականի հունվարի 16-ին[5]Լաս Վեգասում[3]։
Տուտբերիձեն սկսել է զբաղվել գեղասահքով չորս ու կես տարեկան հասակում։ Նրա մարզիչներն էին Եվգենիա Զելիկովան, իսկ այնուհետև Էդուարդ Պլիները[4]։ Ողնաշարի կոտրվածք ստանալուց և 22 սմ հասակ առնելուց հետո նա մենասահքից անցում կատարեց դեպի զուգասահք։ Երկու տարի նա մարզվել է Լիդիա Կաբանովայի մոտ, այնուհետև միացել Ելենա Չայկովսկայայի թիմին՝ պարելով արդեն Վյաչեսլավ Չիչեկինի հետ[4]։ Կարճ ժամանակահատվածով Նատալյա Լինիչուկի մոտ մարզվելուց հետո Տուտբերիձեն հետագա երեք տարիների ընթացքում մարզվել է Գենադիյ Ակկերմանի մոտ։ Նա պարում էր Ալեքսեյ Կիլիակովի հետ, մինչև վերջինս արտագաղթեց ԱՄՆ[4]։
1991-1992 թվականի մրցաշրջանի ընթացքում նրա մարզիչն էր Տատյանա Տարասովան, ինչից հետո որոշեց մասնկացել սառցե ներկայացումներին[4]։ Որպես ադաջիո զուգասահորդներ Տուտբերիձեն և Նիկոլայ Ապտերը մի քանի տարի ելույթ էին ունենում Ice Capades-ի հետ[3][4]։
Տուտբերիձեն սկսեց մարզիչի կարիերան Սան Անտոնիոյում՝ Տեխասում[3][4]։ Ռուսաստան վերադառնալուց հետո նա որպես մարզիչ էր աշխատում տարբեր սահադաշտերում, այդ թվում՝ «Սերեբրյանիյ» կոչվող հոքեյի սահադաշտում, որտեղ գեղասահորդների մարզվելու ժամանակը սահմանափակ էր[6]։ Այնուհետև նա տեղափոխվեց Սամբո-70 (Սդյուշոր 37, ռուս.՝ СДЮСШОР № 37) Մոսկվա, որտեղ նա այժմ համագործակցում է Սերգեյ Դուդակովի և Դանիիլ Գլեյխենգաուզի հետ[7][8][9]։
Ալինա Զագիտովա → 2018 թվականի Ռուսաստանի չեմպիոն, 2017 թվականի Ռուսաստանի պատանեկան առաջնության չեմպիոն, 2018 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, 2019 թվականի աշխարհի չեմպիոն, 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2017 թվականի Գրան Պրիի եզրափակչի չեմպիոն, 2017 թվականի Աշխարհի պատանեկան առաջնության չեմպիոն[10]
Եվգենիա Մեդվեդևա → (2008 թվականից 2018 թվականի մայիս, 2020 թվականի սեպտեմբերից մինչ այժմ) 2018 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 2016 թվականի աշխարհի չեմպիոն, 2017 թվականի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2016 Բրատիսլավա, 2017 Օստրավա), 2018 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, Գրան Պրիի եզրափակչի կրկնակի չեմպիոն (2015-2016 Բարսելոնա, 2016-2017 Մարսել)[11]։ 2015 թվականի Աշխարհի պատանեկան առաջնության չեմպիոն չեմպիոն, 2014-2015 պատանեկան Գրան Պրիի եզրափակչի չեմպիոն։
Էլիզաբեթ Տուրսինբայեվա → 2019 թվականի Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, 2019 թվականի Չորս աշխարհամասերի առաջնության (անգլ.՝ Four Continents Championships) արծաթե մեդալակիր, 2016 թվականի Պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2018 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից[12]։ Վերջին երկու նավաճումներին հասել է որպես Բրայըն Օրսերի սան։
Մորիսի Կվիտելաշվիլի → 2020 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2018 թվականի Ռոստելեկոմ գավաթի արծաթե մեդալակիր, 2018 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից[13]։
Աննա Շերբակովա → 2019, 2020 և 2021 թվականների Ռուսաստանի չեմպիոն, 2020 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, 2019 թվականի Գրան Պրիի եզրափակչի արծաթե մեդալակիր, 2019 թվականի Աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնի չեմպիոն[14]։
Ալյոնա Կոստորնայա (2017 թվականից մինչև 2020 թվականի հուլիս, 2021 թվականի փետրվարից մինչև այժմ) 2020 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2019 թվականի Գրան Պրիի եզրափակչի չեմպիոն, 2018 թվականի Աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր, 2018 թվականի պատանեկան Գրան Պրիի եզրափակչի արծաթե մեդալակիր, 2017 թվականի պատանեկան Գրան Պրիի եզրափակչի արծաթե մեդալակիր[15]։
Կամիլա Վալիեվա → 2020 թվականի Աշխարհի պատանեկան առաջնության չեմպիոն, 2019 թվականի պատանեկան Գրան Պրիի եզրափակչի չեմպիոն, 2020 թվականի Ռուսաստանի պատանեկան առաջնության չեմպիոն, 2021 թվականի Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր[16]։
Դարյա Ուսաչյովա → 2020 թվականի Աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր, 2019 թվականի պատանեկան Գրան Պրիի եզրափակչի բրոնզե մեդալակիր, 2020 թվականի Ռուսաստանի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր, 2021 Ռուսաստանի առաջնությանը զբաղեցրել է 4-րդ տեղը[17]։
Մայա Խրոմիխ → 2019 թվականի պատանեկան Գրան Պրիի փուլի (Ֆրանսիա) բրոնզե մեդալակիր, 2020 թվականի Աշխարհի պատանեկան առաջնությանը զբաղեցրել է 4-րդ տեղը[18]։
Սոֆյա Ակատևա → 2021 թվականի Ռուսաստանի պատանեկան առաջնության չեմպիոն, 2020 թվականի Ռուսաստանի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր, 2021 թվականի Ռուսաստանի գավաթի եզրափակչի չեմպիոն (պատանեկան)։
Ադելյա Պետրոսյան → 2021 թվականի Ռուսաստանի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր, 2021 Ռուսաստանի գավաթի եզրափակչի բրոնզե մեդալակիր (պատանեկան)։
Դանիիլ Սամսոնով → 2019 թվականի պատանեկան Գրան Պրիի եզրափակչի բրոնզե մեդալակիր, 2019 և 2020 թվականների Ռուսաստանի պատանեկան առաջնության չեմպիոն, 2019 թվականի պատանեկան Գրան Պրիի փուլի (Լատվիա) բրոնզե մեդալակիր, 2019 թվականի պատանեկան Գրան Պրիի փուլի (Լեհաստան) չեմպիոն[19]։
Նիկա Էգաձե → 2017 թվականի Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնի բրոնզե մեդալակիր, 2020 թվականի Աշխարհի պատանեկան առաջնության մասնակից։
Պոլինա Շելեպեն [20][21] (4 տարեկանից[22] մինչև 2012 թվականի հուլիս)։ Պատանեկան Գրան Պրիի եզրափակչի կրկնակի արծաթե մեդալակիր։
Յուլիա Լիպնիցկայա[23][24] (2009 թվականից մինչև 2015 թվականի նոյոմբեր)։ 2014 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2014 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն թիմային մրցումներում, 2014 թվականի Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։
Ադիան Պիտկեեվ [8] (մինչև 2016 թվականի մարտ)։ 2014 թվականի Աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր, 2013-2014 թվականների պատանեկան Գրան Պրիի եզրափակչի արծաթե մեդալակիր։
Սերգեյ Վորոնով (2013 թվականի կեսերից մինչև 2016 թվականի մարտ)[25]։ 2014 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, 2014-2015 թվականների Գրան Պրիի եզրափակչի բրոնզե մեդալակիր։
Սերաֆիմա Սախանովիչ (2014-2015 մրցաշրջանի ընթացքում)։ 2015 թվականի Աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր, 2014-2015 թվականների պատանեկան Գրան Պրիի եզրափակչի արծաթե մեդալակիր։
Պոլինա Ցուրսկայա[26] 2016 թվականի Պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն, 2015-2016 թվականների պատանեկան Գրան Պրիի եզրափակչի չեմպիոն։
Իլյա Սկիրդա պատանեկան Գրան Պրիի երկու փուլերի արծաթե մեդալակիր, որակավորվել է 2016-2017 թվականների պատանեկան Գրան Պրիի եզրափակչին։
Դարյա Պանենկովա (մինչև 2018 թվականի հուլիս) պատանեկան Գրան Պրիի փուլերի ոսկե և արծաթե մեդալակիր, որակավորվել է 2017-2018 թվականների պատանեկան Գրան Պրիի եզրափակչին։
Անաստասիա Տարականովա (մինչև 2018 թվականի հուլիս) 2017-2018 թվականների պատանեկան Գրան Պրիի եզրափակչի բրոնզե մեդալակիր։
Ալյոնա Կանիշևա (մինչև 2020 թվականի հունվար) 2018-2019 թվականների պատանեկան Գրան Պրիի եզրափակչի բրոնզե մեդալակիր։
Ալեքսանդրա Տրուսովա (2016 թվականից մինչև 2020 թվականի մայիս) 2020 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2019 թվականի Գրան Պրիի եզրափակչի բրոնզե մեդալակիր, 2019 թվականի Աշխարհի պատանեկան առաջնության չեմպիոն, 2018 թվականի Աշխարհի պատանեկան առաջնության չեմպիոն, 2017-2018 թվականների պատանեկան Գրան Պրիի եզրափակչի չեմպիոն[27]։
Եգոր Ռուխին (մինչև 2020 թվականի փետրվար) 2019 թվականի պատանեկան Գրան Պրիի փուլում (Ֆրանսիա) զբաղեցրել է 4-րդ տեղը[28]։
Ալեքսեյ Երոխով (մինչև 2020 թվականի հուլիս) 2018 թվականի Աշխարհի պատանեկան առաջնության չեմպիոն[29]։