Էժեն Էմմանուել Ամորի Դյուվալ ֆր.՝ Amaury-Duval | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 16, 1808 |
Ծննդավայր | Մոնրուժ |
Վախճանվել է | դեկտեմբերի 26, 1885[1] (77 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ակադեմիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | Annunciation?, Madame de Loynes? և Birth of Venus? |
Ուսուցիչ | Դոմինիկ Էնգր |
Պարգևներ | |
Հայր | Ամորի Դյուվալ |
Ազգականներ | Alexandre-Vincent Pineux Duval? |
Amaury Duval Վիքիպահեստում |
Էժեն Էմմանուել Ամորի Դյուվալ (ֆր.՝ Eugène Emmanuel Amaury Pineux Duval, ապրիլի 16, 1808, Մոնրուժ - դեկտեմբերի 26, 1885[1], Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի գեղանկարիչ, որն ավելի հայտնի է Ամորի Դյուվալ անունով։ Նա 17-19-րդ դարերի Եվրոպական նկարչության ակադեմիզմ ուղղության հետևորդ է։
Ամորի Դյուվալը ֆրանսիացի նկարիչ, 19-րդ դարի եվրոպական ակադեմիզմի խոշոր ներկայացուցիչ Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգրի առաջին աշակերտներից է։ 1833 թվականին առաջին անգամ ցուցադրության է հանում իր աշխատանքները, որոնց թվին էր պատկանում «Կանաչ տիկին»-ը, որը չի պահպանվել և «Ինքնադիմանկար»-ը։ Նկարելուց բացի, նա նաև հրապարակել է նաև իր հիշողությունները։
1834 թվականից մինչև 1836 թվականը նա Իտալիայում գտնվում էր երկարաժամկետ ճանապարհորդության, որտեղ այցելել էր Ֆլորենցիա, Հռոմ, Նեապոլ, որտեղ և սովորել էր իտալական Վերածննդի արվեստը։
Վերադառնալով Ֆրանսիա, նա ընդունում էր եկեղեցու ձևավորման համար կատարվող պատվերներ։
Ամորի Դյուվալը մահացել է 1885 թվականի դեկտեմբերի 25-ին, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, Սուրբ Ծննդյան տոնը նշելու օրը։
Էժեն Էմմանուել Ամորի Դյուվալի ստեղծագործություններում երևում է Դոմինիկ Էնգրի ուժեղ ազդեցությունը։ Իր 76 գեղանկարներից և գրաֆիկական աշխատանքներից հայտնի նկաներն են.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էժեն Էմմանուել Ամորի Դյուվալ» հոդվածին։ |
|