Էլ Անացուի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 13, 1944[1] (80 տարեկան) |
Ծննդավայր | Գանա[2] և Anyako, Վոլտա, Գանա[1] |
Ազգություն | Ghanaians? և աֆրոամերիկացի |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Կվամե Նկրումայի գիտության և տեխնոլոգիայի համալսարան |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ, համալսարանի դասախոս, տեքստիլ նկարիչ, խեցեգործ և ինստալյացիոն արտիստ |
Ոճ | ժամանակակից արվեստ[3] |
Ժանր | ինստալյացիայի արվեստ[4] և աբստրակցիոնիզմ[4] |
Թեմաներ | քանդակագործություն |
Պարգևներ | |
Անդամակցություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Կայք | elanatsui.com(անգլ.) |
![]() |
Էլ Անացուի (անգլ.՝ El Anatsui, ծնվել է 1944 թվականին, Գանայում, ապրում և ստեղծագործում է Նիգերիայում), ժամանակակից աֆրիկյան նկարիչ, հայտնի է դարձել հարթեցված ալյումինե կափարիչներից, տարաներից և մետաղական առարկաներից պատրաստված վարագույրի շնորհիվ[7]։
Էլ Անացուին որպես նկարիչ հայտնի դարձավ 1960-1970-ական թվականներին՝ իր նորարարական ոճի շնորհիվ[8]։
Նրա ստեղծագործությունների հիմնական թեման աֆրիկական մշակույթի վերափոխումն է՝ արտաքին հզոր ուժերի ազդեցությամբ։ Նրա բարդ և գեղեցիկ աշխատանքները արտացոլում են աֆրիկյան և ժամանակակից արվեստների օրիգինալ միաձուլումը։ Նրա աշխատանքները հայրենի Գանայի, Նիգերիայի և արևմտաաֆրիկյան մշակույթի գեղագիտական ազդեցության կրողն են, վեր են հանում Արևմտյան Աֆրիկային բնորոշ սոցիալական, տնտեսական և մշակութային խնդիրները։ Սակայն, միևնույն ժամանակ արտացոլոմ են գլոբալիզացիայի, մարդկանց սպառողական վերաբերմունքի, թափոնների վերամշակման անհրաժեշտության և մարդու կյանքի անցողիկության գաղափարները՝ Աֆրիկայի սահմանների դուրս։ Իր հարցազրույցներից մեկում Անացուին պատմել է, որ իր ստեղծագործական առաջին փորձը եղել է սովորական տախտակի վրա տառեր նկարելը[9]։
Ստեղծագործական գործունեության ընթացքում Էլ Անացուին աշխատել է տարբեր նյութերով. փայտ, կերամիկա, յուղաներկ և այլն։ Չնայած դրան, հետագայում նա կենտրոնացավ միայն մետաղի վրա՝ հարյուր-հազարավոր կտորներից ստանալով ծավալուն պատկերներ՝ արվեստի տպավորիչ գլուխգործոցներ[10]։
Անացուին ծնվել է 1944 թվականին, Գանայում, Վոլտայի շրջանի Անյակո բնակավայրում։ 1965 -1969 թվականներին սովորել է արվեստի քոլեջում, որն այժմ կոչվում է Կվամե Նկրումայի Գիտությունների և Տեխնոլոգիաների հաալսարան[11]։ Քոլեջն ավարտելուց հետո դասավանդել է Նիգերիայի Էնուգու պրովինցիայում գտնվող Նսուկա (UNN) համալսարանաում։ Մինչ օրս նա ապրում և ստեղծագործում է Նիգերիայում ՝ չխզելով կապերը հայրենի Գանայի հետ։
Անացուիի աշխատանքները ցուցադրվում են Աֆրիկայում, Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում[12]։ Նրա քանդակներից տեղադրված են այնպիսի հայտնի հանրային նշանակության վայրերում, ինչպիսին է Փարիզի Պոմպիդու կենտրոնը[13][14]։
|
|
|
|
{{cite web}}
: Text "Gli (Wall)" ignored (օգնություն)
{{cite web}}
: Text "Exhibitions" ignored (օգնություն)
{{cite web}}
: Text "Kwame Nkrumah University of Science and Technology" ignored (օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլ Անացուի» հոդվածին։ |
|