Քաղաքացիությունը | Մարոկկո | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 5, 2003 (21 տարեկան) | ||
Ծննդավայր | Կասաբլանկա, Մարոկկո | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Էլ Մեհդի Մաուհուբ (արաբ․՝ المهدي مبارك) - մարոկկացի ֆուտբոլիստ, «Դինամո» (Մոսկվա) ակումբի հարձակվող: Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից:
ՖՅՈՒՍ ակումբի սան: 2021 թվականի ապրիլի 4-ին Մասայի դեմ խաղում Բոտոլի լիգայում նշեց իր նորամուտը[1]: Մայիսի 20-ին «Իթթիհադ Տանժերի» դեմ խաղում առաջին գոլը խփեց ՖՅՈՒՍԻ կազմում[2]: 2023 թվականի սկզբին վարձավճարով տեղափոխվել է «Ժյունես Սպորտս դե Սուալեմ»։ Հունվարի 28-ին «Իթթիհադ Տանժերի» դեմ խաղում նորամուտը նշեց նոր թիմում[3]: Նույն մրցավեճում խփել է առաջին գոլը «Ժյունես Սպորտս դե Սուալեմի» կազմում։
2023 թվականի ամռանը տեղափոխվել է «Ռաջա» ակումբ։ Սեպտեմբերի 17-ին Մասայի դեմ խաղում նորամուտը նշեց նոր թիմում[4]: 2024 թվականի հունվարի 6-ին «Մուլուդիա Ուջդայի» դեմ խաղում էլ Մեհդին խփեց իր առաջին գոլը «ռաջայի» կազմում [5]: Մրցաշրջանի արդյունքներով ակումբին օգնել է նվաճել չեմպիոնությունն ու Մարոկկոյի գավաթը։
2024 թվականի ամռանը տեղափոխվել է Մոսկվայի «Դինամո»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 1,7 միլիոն եվրո:
2021 թվականին Մարոկկոյի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Մավրիտանիայում կայացած Աֆրիկայի երիտասարդական գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում խաղացել է Գամբիայի[6], Գանայի[7] և Թունիսի[8] թիմերի դեմ խաղերում։
Օլիմպիական հավաքականի կազմում Մարոկկոն դարձավ Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր[9]։
|