Էլաֆրոզավրը[1] (լատին․՝ Elaphrosaurus) գիշատիչ դինոզավրերի ցեղից է ցերատոզավրերի ինֆրակարգից, որոնք բնակվում էին յուրայի և կավճային ժամանակաշրջաններում Աֆրիկայի[2] տարածքում (155.7-93.5 մլն տարի առաջ)։ Ցեղի անունը հունարենից կարելի է թարգմանել որպես «էլեգանտ մողես»։
Էլաֆրոզավրը հայտնաբերվել է Յանենշ Վերների գլխավորած հայտնի գերմանական արշավանքի ժամանակ Տանզանիայում, բրախիոզավրերի, ալլոզավրերի և կենտրոզավրերի մնացորդների հետ միասին։
Պալեոնտոլոգների մոտ չկա միակարծություն այս դասակարգման վերաբերյալ։ Էլաֆրոզավրը հավանաբար վերաբերում է ցեռատոզավրերին։ Ենթադրությունները այն մասին, որ նա եղել է օռնիտոմիմոզավրերի վաղ ներկայացուցիչը չի հաստատվել, քանի որ կենդանու կմախքի մոտ հայտնաբերվել են ատամների մնացորդներ, որոնք նման են ցելոֆիզիսին։ Նմանատիպ մնացորդներ, որոնք կապված այս ցեղի հետ, հայտնաբերվել են 1982 թվականին, ընդգրկվել են Մորրիսոնի ձևի մեջ։ Դրանք մի քանի կմախքներ էին, հիմնականում կազմված առանձին բեկորներից։ Հավանաբար, այս դինոզավրը ավելի լայն տարածում է ունեցել, քան մտածում էին[3]։ Elaphrosaur bambergi հայտնի է գրեթե լիարժեք կմախքով, սակայն մինչ օրս այդ դինոզավրի գանգը չի հայտնաբերված։
Նիգերի վերին կավճի նյութերը, որոնք անվանվել են որպես Elaphrosaurus gautieri (1960), Պոլ Սերենոյի և գործընկերների կողմից 2004 թ. ընդգրկվել են Spinostropheus ցեղի մեջ։
Էլաֆրոզավրը եղել է երկար ու բարեկազմ տերոպոդ, երկար պարանոցով։ Նրա երկարությունը կազմում էր 4-ից 6 մ, իսկ բարձրությունը ազդրից `146 սանտիմետր։ Կշռել է մոտ 1.2 տոննա։ Էլաֆրոզավրի սրունքը զգալիորեն ավելի երկար էր, քան նրա ազդր, ինչը խոսում է նրա բարձր թռչելու ունակությունների մասին։ Վազքի ժամանակ այս դինոզավրը զարգացել է 50 կմ / ժ արագություն և նա իհարկե կարող էր հասնել ու բռնել շատ դինոզավրերի, որնց նա որսում էր։ Ճարպիկ և նիհար գիշատիչ էլաֆրոզավրը ամենահին դինոզավրն էր, որը նման էր ջայլամին[4]։
- ↑ Татаринов Л. П. Очерки по эволюции рептилий. Архозавры и зверообразные. — М. : ГЕОС, 2009. — С. 71. — 377 с. : ил. — (Труды ПИН РАН, Т. 291). — 600 экз. — ISBN 978-5-89118-461-9.
- ↑ Elaphrosaurus (англ.): информация на сайте Paleobiology Database. (Проверено 2 октября 2017).
- ↑ Динозавры визуальная энциклопедия — «Тероподы юрского периода».
- ↑ Самые удивительные динозавры — «Быстроногие в выигрыше».