Էլդրիջ Ռ. Ջոնսոն

Էլդրիջ Ռ. Ջոնսոն
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 6, 1867(1867-02-06)[1][2][3]
ԾննդավայրՈւիլմինգթոն, Դելավեր, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 14, 1945(1945-11-14) (78 տարեկան) կամ նոյեմբերի 15, 1945(1945-11-15)[1] (78 տարեկան)
Մահվան վայրՄուրսթաուն, Բերլինգտոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունSpring Garden College?
Մասնագիտությունձեռնարկատեր և գյուտարար
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներEldridge Reeves Fenimore Johnson?[4]

Էլդրիջ Ռ. Ջոնսոն (անգլ.՝ Eldridge Reeves Johnson, փետրվարի 6, 1867(1867-02-06)[1][2][3], Ուիլմինգթոն, Դելավեր, ԱՄՆ - նոյեմբերի 14, 1945(1945-11-14) կամ նոյեմբերի 15, 1945(1945-11-15)[1], Մուրսթաուն, Բերլինգտոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի ինժեներ, ձեռնարկատեր[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագիտությամբ ինժեներ-մետրոլոգ (անգլ.՝ precision enginner) է, ապրել է Քամդեն քաղաքում (Նյու Ջերսի նահանգ) և վաստակել է փոքր վերանորոգումներ կատարելով[5]։ Մի օր Էլդրիջ Ջոնսոնի արվեստանոց են տարել գրամոֆոն և խնդրել են կատարելագործել նրա շարժիչը։ Ըստ Ջոնսոնի՝ այդ «Գրամոֆոնը հնչում էր որպես չորացած կոկորդով գիտնական թութակ, բայց այդ գործիքը գրավեց իմ երևակայությունը» և նա ձեռնամուխ եղավ դրա մշակմանը[6]։ 19-րդ դարի վերջին հորինել և սկսել է արտադրել նոր գրամոֆոն, որը նրան շահավետ պայմանագիր է բերել Berliner Gramophone ձայնագրման ընկերության հետ, ինչպես նաև լիցենզիայով դա արտադրող բրիտանական ընկերությունների հետ։ Նա նաև ստեղծել է մոմե թիթեղների վրա ձայնագրության նոր գործընթաց, որը բարելավել է ձայնի որակը և ավելացրել նվագարկման ժամանակը։ Berliner Gramophone-ի հետ դատական գործերից հետո իր կապիտալները միավորել է «Victor Talking Machine Company» (այսուհետ՝ «Victor») նոր ընկերությունում։ Նրա ղեկավարությամբ «Victor»-ը դարձել է ԱՄՆ-ի խոշորագույն ձայնագրման ընկերությունը։ Ավելի ուշ, երբ Ջոնսոնի առողջությունը վատացել է, ընկերության իրավասու ենթականերին վարձելու նրա ունակության շնորհիվ գործը շարունակել է զարգանալ։ 1926 թվականին «Victor»-ը վաճառել է ամերիկյան բանկիրներին՝ իր բաժնեմասի դիմաց ստանալով 26 միլիոն դոլար[5]։ Այդ պահին, կենսագիր Ֆրեդերիկ Վիլյամ Վայլի խոսքով, Քեմդենի (Camden) գործարանը ամսական այնքան ձայնասկավառակ է արտադրել, որ դրանցից 4 մղոն (մոտավորապես 6,5 կմ) բարձրությամբ լեռը կբարձրանար[7]։

Երաժշտական ինդուստրիայի ամենահեղինակավոր մրցանակներից մեկը կրում է «Գրեմմի» անվանումը՝ Գրամոֆոնի պատվին։ Էլդրիջ Ջոնսոնն արժանացել է այդ մրցանակին հետմահու 1984 թվականին[6][8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #1020226196 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 Find A Grave — 1996.
  4. https://archivalcollections.drexel.edu/repositories/3/resources/14
  5. 5,0 5,1 5,2 Peter Martland Recording History: The British Record Industry, 1888—1931.
  6. 6,0 6,1 «Эмиль Берлинер (Emile Berliner)». Музей Истории Телефона.
  7. Wile, Frederick William Emile Berliner. Maker of the microphone. — Indianopolis: The Bobbs-Merril Company, 1926. — С. 230.
  8. "Winners of 1984 27th Grammy Awards". // The Los Angeles Times. — 1985. Архивировано из первоисточника 17 Հոկտեմբերի 2006.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]