Էլեն Էգլին | |
---|---|
Ծնվել է | 1849 կամ 1836 |
Ծննդավայր | Վաշինգտոն, ԱՄՆ |
Մահացել է | 1916 |
Մահվան վայր | Վաշինգտոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | գյուտարար |
Էլեն Էգլին (անգլ.՝ Ellen Eglin, 1849 կամ 1836, Վաշինգտոն, ԱՄՆ - 1916, Վաշինգտոն, ԱՄՆ), աֆրո-ամերիկացի գյուտարար, ով հորինել է արդուկիչ մեքենան և լվացքի մեքենան։
Էլեն Էգլինը ծնվել է 1849 թվականին Վաշինգտոնում։ Եղել է տնային տնտեսուհի և կառավարական գրագիր։
1800-ական թվականներին նա հորինել է հատուկ տեսակի հագուստի արդուկիչ մեքենա, որը մեկ շրջանակի վրա ուներ երկու գլաններ՝ ամրացված կեռիկի վրա։ Հագուստը պետք է անցներ այդ երկու գլաններով, և երբ կեռիկը թեքվում էր, ջուրը հագուստից դուրս էր արտամղվում։ Արդուկիչ մեքենան կազմված էր երկու փայտե ոտքերից, որոնք ամրացված էին կեռիկով և հնարավորություն էին տալիս ոտքերին պտտվել։ Այս գյուտը ի հայտ եկավ այն ժամանակ, երբ հագուստը դեռևս լվանում էին ձեռքով։ Ուստի սա զարմանալի գյուտ և հայեցակարգ էր։ Էգլինը որոշեց 18 դոլարով վաճառել իր արտոնագիրը «սպիտակ անձի, ով շահագրգռված էր արտադրական ապրանքով»[1]։ 1890 թվականի ապրիլին Էգլինը գյուտի մասին մեջբերում էր հետևյալ կերպ.
Դուք գիտեք, որ ես սևամորթ եմ։ Եթե պարզվեր, որ սև կինն է արտոնագրված գյուտի հեղինակը, սպիտակամորթ կանայք չէին գնի մեքենան։ Ես վախեցա շուկայում հայտնի լինելուց մաշկիս գույնի պատճառով[2]։ |
Գյուտի գնորդն արժանացել է զգալի դրամական պարգևների։
Հագուստի արդուկիչի վաճառքից հետո Էգլինը հույս ուներ արտոնագրելու երկրորդ սարքը։ Նա ինքն էր ֆինանսավորում այս գյուտը և ցանկանում էր այն արտոնագրել, որպեսզի բոլորն իմանան, որ «գյուտը սևամորթ կնոջ աշխատանք է»[1]։ Նա ցանկություն ուներ ցուցադրելու նոր մոդելը «Կանանց միջազգային արդյունաբերական գյուտարարների կոնգրեսում», սակայն երբեք չարտոնագրեց այն։ Ի դեպ, չկա տեղեկատվություն, որը նա երբևէ ստեղծել է այս գյուտը։ Նա մարդահամարի գրասենյակում աշխատանքի անցավ որպես գրագիր[3]։ Էգլինը հազվագյուտ աֆրո-ամերիկացի կին գյուտարարներից էր։ Չնայած Էգլինի գյուտը դարձավ շատ հաջող, դեռևս առկա է աղբյուրների բացակայություն Էգլինի կյանքի իրադարձությունների վերաբերյալ։
|