Էլեն Շակիրովա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում | բասկետբոլիստ և բասկետբոլի մարզիչ |
Երկիր | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 2, 1970 (54 տարեկան) |
Ծննդավայր | Մարի, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ակումբ | WBC CSKA Moscow? |
Հասակ՝ | 190 սանտիմետր |
Քաշ | 86 կիլոգրամ |
Էլեն Ռաֆայելի Շակիրովա (ռուս.՝ Эле́н Рафаэ́ловна Шаки́рова, օրիորդական ազգանունը՝ Բունիաթյանց, հունիսի 2, 1970, Մարի, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայկական ծագմամբ խորհրդային և ռուսասատանցի բասկետբոլիստուհի, մարզիչ։ Կենտրոնական։ 1992 թվականի ամառային օլիմպիական խաղերի հաղթող։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1992)[1]։
Ավարտել է Մոսկվայի մարզի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը (1993)[1]։
Էլեն Բունիաթյանցը ծնվել է Թուրքմենական ԽՍՀ Մարի քաղաքում։ 1985 թվականին տեղափոխվել է Հայաստան, որտեղ ավարտել է Երևանի թիվ 20 դպրոցը[2]։ Բասկետբոլիստուհու մայրը ռուս է, հայրը՝ հայ[1]։
15 տարեկանից Բունիաթյանցը սկսել է խաղալ Հայաստանի բասկետբոլային «Հատիս» (Աբովյան) թիմում։ Կենտրոնական Էլենը թիմի առաջատար խաղացողն էր։ Այդ տարիներին հայկական բասկետբոլը վերելք էր ապրում, բայց ԽՍՀՄ փլուզման հետ «Հատիս» թիմը դադարեց գոյություն ունենալուց[1]։
Խաղացել է «Հատիսում» (Աբովյան, Հայաստան, 1985-1987)[1][3], ԲԿՄԱ-ում (Մոսկվա) (1987-1992, 1994-1997), «Դինամոյում» (Մոսկվա) (1998-2000, 2004/05), «Գամբրինուսում» (Չեխիա) (2004), «Բալթյան աստղ» ԲԱ-ում (Սանկտ Պետերբուրգ) (2003/04), «Վոլոգդա-Չևակատայում» (Վոլոգդա) (2005/06), «Նադեժդայում» (Օրենբուրգ) (2006-2008), «Էներգիայում» (Իվանովո) (2008/09)[1]։
Մարզական կարիերայի ընթացքում Էլենը մասնակցել է երեք օլիմպիական խաղերի։ 1992 թվականին Բարսելոնայում կայացած ամառային օլիմպիական խաղերում Միացյալ թիմի (ԱՊՀ) կանանց ազգային հավաքականը մեծ հաջողության հասավ՝ կիսաեզրափակչում հաղթելով ԱՄՆ-ի (79:73) և եզրափակչում՝ Չինաստանի (76:66) ազգային հավաքականներին։ Էլեն Բունիաթյանցը մասնակցել է այդ մրցաշարի հինգ հանդիպման, իսկ եզրափակիչ խաղում թիմին բերել է 15 միավոր[1]։
1997 թվականին ֆրանսիական «Օրշի» ակումբի կազմում նվաճել է Ֆրանսիայի գավաթը և դարձել Ֆրանսիայի առաջնության արծաթե մեդալակիր։
Խաղացել է նաև Բրազիլիայի (1992-1994), Ավստրիայի, Լեհաստանի ակումբներում, կանանց NBA-ի «Հյուսթոն Քոմեթս» և «Շառլոտ Սթինգ» թիմերում[4]։
2003 թվականին Էլեն Շակիրովային վստահվել է Համահայկական երրորդ խաղերի ջահը վառելու պատիվը[5]։
Ապագա ամուսնու՝ տափօղակով հոկեյի հայտնի մրցավար Շամիլ Շակիրովի հետ Էլեն Բունիաթյանցը ծանոթացել է Սանկտ Պետերբուրգի ԲՄԱ-ի և Մոսկվայի «Դինոմոյի» խաղի ժամանակ։ Նա հոկեյի սիրահար չէր և խաղին գնացել էր իր մեկնաբան ընկերուհու հրավերով, որը Շամիլի հետ աշխատում էր մրցավարների կազմում։ Խաղից հետո նա և Էլենը հանդիպեցին, և շուտով այս ծանոթությունը վերաճեց սիրո։ Հարսանիքից հետո Էլենը վերցրեց ամուսնու ազգանունը և սկսեց հանդես գալ որպես Էլեն Շակիրովա[1]։
1998 թվականի սկզբին լույս աշխարհ եկավ նրանց դուստր Ալինան, որը գնաց մոր հետքերով և դարձավ տաղանդավոր բասկետբոլիստուհի։ Երբ Ալինան երեք տարեկան էր, Էլենն ու Շամիլ Շակիրովը ամուսնալուծվեցին[1]։
|