Քաղաքացիությունը | Իտալիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 7, 1991[1] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա | ||
Հասակ | 160 սանտիմետր | ||
Քաշ | 52 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Էլիզա Բարտոլի (իտալ.՝ Elisa Bartoli, մայիսի 7, 1991[1], Հռոմ, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստուհի, Իտալիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի՝ Serie A-ի առաջնությանը մասնակցող «Ռոմա» թիմի պաշտպան։
Մեծահասակների սպորտում Էլիզան իր նորամուտը նշել է 2006 թվականին՝ խաղալով հայրենի քաղաքի՝ Հռոմի «Ռոմա» ակումբի կանանց թիմում, որի կազմում հանդես է եկել վեց մրցաշրջան անընդմեջ։ Ընդ որում՝ մեծապես օգնել է այդ թիմին Serie B-ից անցնելու բարձրագույն խումբ՝ Serie A: 2012-2013 մրցաշրջանում հանդես է եկել ASD Torres Calcio-ում, որի կազմում դարձել է Իտալիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի չեմպիոն և կրկնակի սուպերգավաթակիր։ Այնուհետև միացել է Բերգամոյի «Մոձանիկա» թիմին, որտեղ իր տպավորիչ խաղով կարճ ժամանակում վաստակել է «Գլադիատոր» մականունը[2]։ Մեկ տարի անց տեղափոխվել է «Ֆիորենտինա»[3] և իր մարզական կարիերայի ընթացքում արդեն երկրորդ անգամ նավաճել Իտալիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի չեմպիոնի, ինչպես նաև գավաթակրի տիտղոսները։ 2018 թվականի ամռանը վերադարձել է հայրենի Հռոմ, միացել «Ռոմա»-ի նորովի կազմավորված կանանց թիմին[4], դարձել նրա առաջին ավագը, հաջորդած չորս մրցաշրջանների ընթացքում մեկական անգամ նվաճել Իտալիայի կանանց ֆուտբոլի բարձրագույն խմբի փոխչեմպիոնի և գավաթակրի տիտղոսները[5]։
Էլիզա Բարտոլին 2012 թվականին հրավիրվել է Իտալիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքական՝ մասնակցելու Եվրո-2013-ի մրցաշարին[6] և հետագա մրցումներին։
Roma CF թիմի կազմում
ASD Torres Calcio թիմի կազմում
Ֆիորենտինա ֆուտբոլային ակումբի կանանց թիմի կազմում
Ռոմա ֆուտբոլային ակումբի կանանց թիմի կազմում
Իտալիայի մինչև 19 տարեկան աղջիկների ֆուտբոլի հավաքականի կազմում
Անհատական ձեռքբերումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզա Բարտոլի» հոդվածին։ |
|