Էլիզաբեթ ՄաքՆիկոլ անգլ.՝ Elizabeth MacNicol | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 15, 1869[1][2] |
Ծննդավայր | Գլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | հունիսի 4, 1904[3][4][5] (34 տարեկան) |
Մահվան վայր | Գլազգո, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Գլազգոյի արվեստի դպրոց |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ոճ | Glasgow School? |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Անդամակցություն | Glasgow Girls?[6] |
Ամուսին | Alexander Frew? |
![]() |
Էլիզաբեթ (Բեսսի) ՄաքՆիկոլ (անգլ.՝ Elizabeth MacNicol, հուլիսի 15, 1869[1][2], Գլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 4, 1904[3][4][5], Գլազգո, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), շոտլանդացի նկարչուհի, պոստիմպրեսիոնիստ, Գլազգոյի դպրոցի նկարիչների խմբի անդամ։
Էլիզաբեթ ՄաքՆիկոլը ծնվել է 1869 թվականին Գլազգոյում, Շոտլանդիա։ Նրա հայրը Փիթեր ՄաքՆիկոլը ուսուցիչ էր և դպրոցի տնօրեն[7]։ 1987 թվականից մինչև 1892 թվականը սովորել է Գլազգոյի արվեստի դպրոցում[Ն 1] , այնուհետև ուսուցիչների խորհրդով ուսումը շարունակել է Փարիզի Կոլարոսի ակադեմիայում[8][9]։
1893 թվականին Էլիզաբեթի նկարներից մեկը ցուցադրվել է Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում։ Գլազգո վերադարձից հետո, տեղական Շոտլանդական թագավորական ակադեմիայում անցկացվել է նրա ստեղծագործությունների ցուցահանդեսը[8]։ 1896 թվականին Գլազգոյում բացել է սեփական արվեստանոցը։ 1901 թվականին Մյունխենում ցուցադրվել է իր խոշոր ֆորմատով նյու ժանրի «Փառամոլություն» (Vanity) կտավը։
1899 թվականին Էլիզաբեթ ՄաքՆիկոլն ամուսնացել է մասնագիտությամբ բժիշկ և նկարիչ Ալեքսանդր Ֆրյույի հետ։
Մահացել է 1904 թվականի հունիսի 4-ին, 34 տարեկան հասակում, իր առաջնեկի ծննդաբերության ժամանակ[10]։
ՄաքՆիկոլը նկարել է ինչպես յուղաներկերով, այնպես էլ ջրաներկով։ 19-րդ և 20-րդ դարերի վերջում նա ճանաչվել է որպես իր ժամանակի ամենաթանկարժեք դիմանկարային նկարիչներից մեկը։ Նրա կտավները ցուցադրվել են Լոնդոնում, Մյունխենում, Դրեզդենում, Սանկտ-Պետերբուրգում, Վիեննայում, Լիվերպուլում, Գենտում, ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում[8][11]։
ՄաքՆիկոլը մահացել է 1904 թվականին իր առաջին ծննդաբերության ժամանակ։ Նկարչի վաղ մահը համարվում էր ողբերգական կորուստ շոտլանդական արվեստի համար։
Էլիզաբեթ ՄաքՆիկոլի աշխատանքները Art UK կայում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ ՄաքՆիկոլ» հոդվածին։ |
|