Էլիզաբեթ Մուն | |
---|---|
Ծնվել է | մարտի 7, 1945[1][2][3] (79 տարեկան) |
Ծննդավայր | McAllen, Տեխաս |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ռայսի անվան համալսարան և McAllen High School? |
Մասնագիտություն | սպա, վիպասան, գրող և գիտաֆանտաստիկ գրող |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | elizabethmoon.com |
Elizabeth Moon Վիքիպահեստում |
Էլիզաբեթ Մուն (անգլ.՝ Elizabeth Moon, մարտի 7, 1945[1][2][3], McAllen, Տեխաս), ամերիկացի գիտաֆանտաստիկ գրող։
Էլիզաբեթ Մունի իսկական անունը Սյուզն Էլիզաբեթ Նորիս 1։ Ծնվել և մեծացել է Տեխաս քաղաքում, որը գտնվում է Սան Անտոնիոից 250 մղոն հարավ և Մեքսիկայի հետ սահմանից 8 մղոն հեռավորության վրա։ Նրա ծնվելուց հետո ծնողներն ամուսնալուծվել են, իսկ Էլիզաբեթի դաստիարակությամբ զբաղվել է մայրը։ Էլիզաբեթն իր առաջին ստեղծագործությունը գրել է 6 տարեկանում․ այդ ստեղծագործության մեջ նա պատմում է իր շան մասին։
1968 թվականին Հյուստոնի Ռայսի համալսարանում պատմության բակալավրի աստիճան ստանալուց հետո Մունը ծառության է անցել ԱՄՆ ծովային հետևակի կորպուսում։ 1971 թվականին՝ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո Էլիզաբեթը ստացել է լեյտենանտի կոչում։
1969 թվականի ամուսնացել է Ռիչարդ Սլոան Մունի (Richard Sloan Moon) հետ, իսկ 1983 թվականին ծնվել է իրենց որդի Մայքլը։
Օստինում Տեխասի համալսարանում նա ստացել է կենսաբանության բակալավրի աստիճան, որից հետո զբաղվել է հետազոտական աշխատանքներով։
Որպես գրող Էլիզաբեթ Մունը ներկայացել է 1988 թվականին, երբ լույս է տեսել նրա «Sheep farmer's Daughter» վեպը, և դրա շարունակությունը՝ «Divided Allegiance»-ը։ 1989 թվականին լույս տեսավ վեպի երրորդ հատորը «Oath of Gold» վերնագրով։ Ընդհանուր առմամբ գրողը ունի երկու տասնյակ վեպ և պատմվածք։ Էլիզաբեթը մասնակցել է հեղինակային նախագծերի, որոնցից Իրետա (անգլերեն՝ Ireta) նախագծում Աննա Մակեֆրիի հետ համատեղ գրել է՝
Նրա ամենահայտնի ստեղծագործական աշխատանքներից են Paksenarrion-ը, Vatta’s War-ը, Esmay Suiza-ն և Serrano Legacy-ը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Մուն» հոդվածին։ |
|