Էլիզաբեթ Ջորդան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 9, 1865[1] |
Ծննդավայր | Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ[2] |
Վախճանվել է | փետրվարի 24, 1947 (81 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մասնագիտություն | լրագրող, վիպասան և գրող |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Elizabeth Jordan Վիքիպահեստում |
Էլիզաբեթ Գարվեր Ջորդան (անգլ.՝ Elizabeth Garver Jordan, մայիսի 9, 1865[1], Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ[2] - փետրվարի 24, 1947, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ)[3][4][5], ամերիկացի լրագրող, գրող, խմբագիր, կանանց ընտրության իրավունք շնորհելու շարժման կողմնակից։ Հենրի Ջեյմսի հետ համատեղ խմբագրել են Սինքլեր Լյուիսի առաջին երկու գրքերը, գրել է «The Whole Family» վեպը։ 1900-1913-ական թվականներին «Harper's Bazaar » կանացի ամսագրի խմբագիրն էր։
Էլիզաբեթ Ջորդանը ծնվել է Միլուոքիում, Վինսկոնսին նահանգ։ Եղել է Ուիլյամ Ֆրենկ Ջորդանի ( William Frank Jordan) և Մարգարետա Գարվերի (Margaretta Garver) ընտանիքի ավագ դուստրը։ 1884 թվականին Էլիզաբեթը ավարտել է միջնակարգ դպրոցը։ Բիզնես դպրոցում սղագրություն սովորելուց հետո նա սկսել է աշխատել որպես լրագրողուհի, այնուհետև Պետական դպրոցի գործավարուհի Միլուոքի քաղաքում, համագործակցել է «St. Paul Globe» և «Չիկագո Տրիբյուն» թերթերի հետ[6]։
1890 թվականին Էլիզաբեթը տեղափոխվել է Նյու Յորք, և սկսել է աշխատել Ժոզեֆ Պուլիցերի «New York World » թերթում: Նրա լրագրողական հաջողությունը ԱՄՆ-ի 23-րդ նախագահ Բենջամին Հարիսոնի առաջին տիկին ՔերոլայՆ Սքոթ Հարիսոնի հետ հարցազրույցն էր։ Որպես լրագրող նա ճանաչում է ձեռք բերել «True Stories of the News» պատմվածքների հրատարակմամբ։ Նրա գրչին են պատկանում բազմաթիվ հոդվածներ նվիրված Նյու Յոքի բազմաբնակարան տներին և կյանքի պայմաններին, որոնք հրապարակվել են «The Submerged Tenth» գրքում։
1895 թվականին հրատարակվել էր նրա՝ «Tales of the City Room» պատմվածքների ժողովածուն։ 1897 թվականին Էլիզաբեթը նշանակվել էր «Խաղաղություն» ամսագրի խմբագրի օգնական[7]։
1901- 1913 թվականներին Harper’s Bazaar կանացի նորաձության ամսագրի խմբագիրն էր։ Այդ թվականներին հրապարակել է մի քանի վեպեր և պատմվածքների ժողովածուներ։ Այդ թվում՝ հայտնի վեպերի հավաքածու, որոնց հերոսուհին Մայա Այվերսոնն էր։ «Օկլահոմայի տիկնայք» (The Lady of Oklahoma) պիեսի պրիմերան կայացել է 1913 թվականի ապրիլին Բրոդվեյում «48-րդ փողոցի թատրոնում»[8]։ Էլիզաբեթ Ջորդանը ճանաչում է ստացել «Ամբողջ ընտանիքը» վեպի ստեղծմանը մասնակցելու շնորհիվ, որը նկարագրում էր Տալբերտ ընտանիքի կյանքը Նոր Անգլիայից։ Նրա համահեղինակների շարքում էին՝ Հենրի Ջեյմսը, Ուիլյամ Դին Խոուելսը և այլք։ Վեպը տպագրվել է 1907-1908-ական թվականներին։
1914 թվականին Էլիզաբեթ Ջորդանը խմբագրել էր սկսնակ գրող Սինքլեր Լյուիսի առաջին վեպը՝ «Our Mr. Wrenn», օգնում էր հրատարակվել կին գրողներին՝ Էլինոր Հ. Պորթեր և Դորոթի Քենֆիլդ Ֆիշեր։
Էլիզաբեթ Ջորդանը սուֆրաժիստների շարժման ակտիվիստ էր, 1917 թվականին նա կազմակերպել է ևս մեկ կանացի վեպի՝ «Ամուր կաղնի» (The Sturdy Oak) համատեղ ստեղծումը 14 հեղինակի հետ, այդ թվում ՝ Ֆեննի Հերստ (Fannie Hurst), Դորոթի Քենֆիլդ Ֆիշեր (Dorothy Canfield Fisher), Մերի Հիտոն Վորս (Mary Heaton Vorse), Էլիս Դյուեր Միլլեր, Էտել Ուոլդ Մամֆորդ (Ethel Watts Mumford) և Ուիլյամ Ալեն Վայթ (William Allen White): Վեպը տպագրվել էր Collier’s Weekly շաբաթական թերթի մի քանի համարներում։
1918 թվականին Էլիզաբեթ Ջորդանը «Goldwyn Pictures Corporation »կինոընկերության առաջին խմբագիրն էր։ Այս տարիներին էկրանավորվել են նրա հետևյալ վեպերը. «Հայրիկը և ես» (Daddy and I) (1934), « Տեղ ազատել Տիկնոջ համար» (Make Way for a Lady) (1936) և «Աղջիկը հայելու մեջ» (The Girl in the Mirror) (1919): 1938 թվականին նա հուշագրություններ է հրապարակել Three Rousing Cheers գրքում:
Էլիզաբեթ Ջորդանը մահացել է Նյու Յորքի իր տանը, հուղարկավորվել է Ֆլորենցիայում, Մասսաչուսեթս նահանգ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Ջորդան» հոդվածին։ |
|