Էլիզաբետա Կանալիս իտալ.՝ Elisabetta Canalis | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 12, 1978[1] (46 տարեկան) |
Ծննդավայր | Սասսարի, Սարդինիա, Իտալիա |
Կրթություն | Միլանի համալսարան |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | դերասանուհի, բնորդ, հեռուստահաղորդավարուհի, showgirl, մոդել, կինոդերասանուհի և Q4009363? |
Համատեղ ապրող(ներ) | Քրիստիան Վիերի[2], Ստիվ-O[3], Գաբրիլե Մուչինո[4] և Ջորջ Կլունի |
elisabettacanalis.it | |
Էլիզաբետա Կանալիս (իտալ.՝ Elisabetta Canalis, սեպտեմբերի 12, 1978[1], Սասսարի, Սարդինիա, Իտալիա), իտալացի մոդել, հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի։
Ծնողները Չեզարեն (ռադիոլոգ Սասարիի համալսարանական կլինիկայում) և Բրունան (դասախոս) են, իսկ եղբայրը՝ Լուիջին։
Սովորել է Սասարիի «Azuni» դասական միջնակարգ դպրոցում։ Այն ավարտելուց հետո Սարդինիից տեղափոխվել է Միլան՝ Università Statale-ում օտար լեզուներ սովորելու։
Կարիերան շոու բիզնեսում սկսել է 1999 թվականից «Striscia la notizia» հեռուստաշոուով, որը իտալական հեռուստատեսությունում անցել է շատ հաջող։ Այնուհետև հաջորդել են մի շարք աշխատանքներ հեռուստասերիալներում, գովազդային տեսահոլովակներում և թոք շոուներում։
Իտալական մամուլում բազմիցս լուրեր են տարածվել մոդելի սիրավեպերի մասին, այդ թվում՝ ֆուտբոլիստ Դիդիե Դրոգբայի և պորտուգալացի ֆուտբոլային մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ։ 2009 թվականի հունիսից մինչև 2011 թվականի հունիսը Կանալիսը հանդիպել է ամերիկացի դերասան Ջորջ Քլունիի հետ[5][6]։
2014 թվականի սեպտեմբերի 14-ից Էլիզաբետան ամուսնացել է օրթոպեդիկ վիրաբույժ Բրայան Փերիի հետ։ Զույգն ունի դուստր՝ Սքայլեր Էվա Փերին (ծնվ․ 2015 թվականի սեպտեմբերի 29-ին)[7]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբետա Կանալիս» հոդվածին։ |
|