Էլիոդորի արտաքսումը | |
---|---|
տեսակ | ֆրեսկո |
նկարիչ | Ռաֆայել Սանտի |
տարի | 1511 |
բարձրություն | 500 սանտիմետր |
լայնություն | 750 սանտիմետր և 230 սանտիմետր |
ուղղություն | Բարձր վերածնունդ |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | ֆրեսկո |
գտնվում է | Վատիկանի առաքելական պալատ |
հավաքածու | Վատիկանի թանգարաններ |
մասն է | Stanza di Eliodoro? |
https://www.wga.hu/html/r/raphael/4stanze/2eliodor/1expuls2.html, https://www.wga.hu/html/r/raphael/4stanze/2eliodor/1expuls3.html, https://www.wga.hu/html/r/raphael/4stanze/2eliodor/1expuls1.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Expulsion of Heliodorus from the Temple by Raphael Վիքիպահեստում |
Էլիոդորի արտաքսումը, Ռաֆայելի որմնանակարը։ Նկարվել է 1511-1512 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Վատիկանի առաքելական պալատի շենքում, որն առավել հայտնի է «Էլիոդորի սենյակ» անվամբ։
Նկարը պատկերում է Մաքավեյսկու երկրորդ գրքից դրվագ, որտեղ պատվիրակ Էլիոդորը ասորական արքա Սելևկոս IV Փիլապատորի հրամանով գալիս է Երուսաղեմի տաճար՝ նպատակ ունենալով բռնագրավելու որբերի և այրիների դրամական ունեցվածքը, որը պահվում էր այնտեղ, սակայն քահանայապետ Օնիի աղոթքին ի պատասխան Աստծո ուղարկած ձիավորի և երկու պատանիների կողմից արտաքսվում է[1]։
Որմնանկարի կոմպոզիցիան ուղղաձիգ կերպով բաժանված է երկու մասի՝ կենտրոնում ունենալով աղոթող հոգևորականին։ Ձախ կողմում պատկերված է Ռաֆայելի հովանավոր Հուլիոս II-ը, որը որբերով և այրիներով շրջապատված իր գահավորակին նստած հետևում է տեսարանին, իսկ աջ կողմում արտաքսվող Էլիոդորն է։ Որմնանկարի կենտրոնում գտնվող մենորան ցույց է տալիս, որ դեպքերը տեղի են ունենում Քրիստոսի ծնունդից առաջ Երկրորդ տաճարի ժամանակաշրջանում։ Տեսարանի ճարտարապետությունը հիշեցնում է «Աթենական դպրոցը», չնայած նրան, որ «Էլիոդորի աքսորումը» որմնանկարում կամարները ավելի հարուստ են։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիոդորի արտաքսումը» հոդվածին։ |
|