Էլիս Պալմեր | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 21, 1855[1][2] |
Ծննդավայր | Colesville, Բրում շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 6, 1902[1] (47 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[3] |
Գերեզման | Wellesley College Columbarium[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Միչիգանի համալսարան[2] և Կոլումբիայի համալսարան[2] |
Մասնագիտություն | համալսարանի դասախոս, Dean of women, դաստիարակ և university president |
Աշխատավայր | Չիկագոյի համալսարան, Ուելսլի քոլեջ և Ուելսլի քոլեջ |
Ամուսին | George Herbert Palmer?[3] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Association of Collegiate Alumnae?, Association of Collegiate Alumnae? և Association of Collegiate Alumnae? |
Ստորագրություն | |
Alice Freeman Palmer Վիքիպահեստում |
Էլիս Պալմեր (անգլ.՝ Alice Freeman Palmer, փետրվարի 21, 1855[1][2], Colesville, Բրում շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 6, 1902[1], Փարիզ, Ֆրանսիա[3]), ամերիկացի լուսավորիչ և մանկավարժ։ Եղել է Ուելսլի քոլեջի նախագահ և նորաստեղծ Չիկագոյի համալսարանի դեկան։
Էլիս Պալմերը ծնվել է 1855 թվականի փետրվարի 21-ին Նյու Յորքի Քոլեսվիլ փոքրիկ քաղաքում։ Նրա ծնողները ունևոր ընտանիքից են եղել, ունեցել են տարբեր բիզնեսներ։ Հայրը ֆերմեր է եղել, հետագայում ստանալով բժշկական կրթություն՝ դարձել է բժիշկ։
Էլիսի երիատասարդությունն անցել է Նյու Յորքի Վինձոր քաղաքում։ Այստեղ նա հանդիպել է Թոմաս Բարկլայի հետ (անգլ.՝ Thomas Barclay), որը Յեյլի համալսարանի ուսանող էր։ Թոմասն իր ուսման վարձը վճարելու համար դասավանդում էր տեղի քոլեջում և Էլիսի ուսուցիչն էր։ Նրանք մտերմացել են, և Էլիսը ուսանել է Թոմասի մոտ մինչև 1869 թվականը։ 1871 թվականին նա դադարեցրել է Թոմասի հետ հարաբերությունները՝ քոլեջ ընդունվելու նպատակով։ Թեև Էլիսի ընտանիքում ֆինանսական դժվար կացություն էր, այնուամենայնիվ աղջիկը կարողանում է սովորել քոլեջում՝ միաժամանակ կատարելով նրա որոշ վճարովի հանձնարարությունները։
1872 թվականին Էլիսը հաջողությամբ հանձնել է Միչիգանի համալսարանում ընդունելության քննությունները։ Նա մեծ տպավորություն է գործել համալսարանի ղեկավարներից մեկի՝ James Burrill Angell վրա, և վերջինս աջակցել է Էլիսին՝ համալսարան ընդունվելու համար։ 1876 թվականին Էլիսը համալսարանի՝ տղաների համեմատ թվով քիչ աղջիկների շարքում, ակտիվ ուսանողուհիներից մեկն է եղել։ Համալսարանն ավարտելուց հետո, 1876-1877 թվականներին նա դասավանդել է Վիսկոնսին նահանգի Լեյք-Ջենիվա քաղաքում, իսկ 1877-1879 թվականներին ղեկավարել է Միչիգանի Սագինո քաղաքի դպրոցը։ 1877 թվականներին հայրը սնանկանկանալուց հետո ամբողջ ընտանիքը Սագինո քաղաքում բնակվել է վարձակալած տանը։
Ուելսլի քոլեջի հիմնադիր Հենրի Դուրանտը (Henry Fowle Durant) 1877 թվականին Էլիս Ֆրիմենին առաջարկել է մաթեմատիկա և հունարեն դասավանդել քոլեջում, սակայն Էլիսը հրաժարվել է։ Այնուամենայնիվ, 1879 թվականին նա ընդունել է Պատմության դեպարտամենտը ղեկավարելու առաջարկը և Ուելսլիի ուսանողների սիրելին է դարձել։ 1881 թվականին նա հիմնել է «Համալսարանական շրջանավարտների ասոցիացիան» (Association of Collegiate Alumnae, այժմ՝ «Համալսարանական կրթություն ունեցող կանանց ամերիկյան ասոցիացիա» - American Association of University Women)։ 1881 թվականի հոկտեմբերին նա նշանակվել է քոլեջի փոխնախագահ, իսկ 1885-1887 և 1889-1890 թվականներին եղել է քոլեջի նախագահ։ Նա եղել է ազգային հեղինակավոր քոլեջի առաջին կին ղեկավարը։ 1882 թվականին Միչիգանի համալսարանի պատվավոր փիլիսոփայի կոչմանն է արժանացել։ 1892 թվականից մինչև 1895 թվականը եղել է Չիկագոյի համալսարանի դեկանը, որը հիմնադրվել էր 1890 թվականին։
Ուելսլիում աշխատելու տարիներին Էլիս Պալմերը ծանոթացել է իր ապագա ամուսնու՝ Ջորջ Հերբերտ Պալմերի հետ, որը դասավանդում էր Հարվարդում։ 1887 թվականին նրանք ամուսնացել են, և շուտով Էլիսը հեռացել է Ուելսլի քոլեջի աշխատանքից և սկսել է երկրի բարձրագույն կրթական հաստատություններում կանանց ուղղված իր հանրային ելույթները։ Ամռան ամիսներին բնակվել է Մասաչուսեթս նահանգի Բոքսֆորդ քաղաքում, ամուսնու տանը, որտեղ ճամփորդում էր շրջակայքում, լուսանկարում էր և կար անում։ Նա գրել է բազմաթիվ բանաստեղծություններ, որոնցից որոշները նրա «Life of Alice Freeman Palmer» и «Marriage Cycle» ժողովածուներում են։
1902 թվականի դեկտեմբերին՝ ուխտավորների հետ Փարիզում եղած ժամանակ, Պալմերը ցավեր է ունեցել։ Դիմել է բժշկի, և պարզվել է, որ նա լյարդի խնդիր ունի, և շտապ վիրահատության կարիք է զգացվում։ Էլիսը համարձակվել է վիրահատվել, բայց 1902 թվականի դեկտեմբերի 6-ին մահացել է, երբ դեռևս հիվանդանոցում էր և վիրահատությունից հետո վերականգնողական շրջանում էր գտնվում։ Մահվան բոթը հայտնել են Ամերիկայում գտնվող նրա ընտանիքին։ Սակայն Էլիսի մարմինը Ամերիկա փոխադրել չի հաջողվել՝ ֆրանսիական կառավարության հետ առաջացած որոշ խնդիրների պատճառով, և նրան դիակիզել են Փարիզում։ Ջորջ Հերբերտ Պալմերը մինչև 1909 թվականը պահպանել է նրա դիափոշին, մինչև Ուելսլիի քոլեջում՝ մատուռի կողքին, տեղադրվել է Էլիսի հուշարձանը, որի քանդակագորը Դանիել Ֆրենչն է[5]։ Այստեղ՝ քոլեջի կոլումբարիայում (անգլ.՝ Wellesley College Columbarium), ամփոփվել է Ամերիկայում նշանավոր տիկնոջ դիափոշին[6]։ 1933 թվականին նրա ամուսնու դիափոշին ամփոփել են Էլիսի Պալմերի կողքին[7]։
Արտաքին պատկերներ | |
---|---|
Մեծ ամերիկացիների փառքի սրահում Էլիս պալմերի կիսանդրին |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիս Պալմեր» հոդվածին։ |
|