Էլիսա Կառիո իսպ.՝ Elisa Carrió | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 26, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Ռեսիստենսիա, Արգենտինա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | կաթոլիկություն |
Կրթություն | National University of the Northeast? |
Մասնագիտություն | փաստաբան և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Պատգամավորների պալատի անդամ, Պատգամավորների պալատի անդամ, Պատգամավորների պալատի անդամ, Պատգամավորների պալատի անդամ, Պատգամավորների պալատի անդամ և Պատգամավորների պալատի անդամ |
Կուսակցություն | Civic Coalition ARI?[1] |
Կայք | elisacarrioeditora.com |
![]() |
Էլիսա Մարիա Ավելինա Կառիո (իսպ.՝ Elisa Carrió, դեկտեմբերի 26, 1956, Ռեսիստենսիա, Արգենտինա), արգենտինացի իրավաբան, պրոֆեսոր, քաղաքական գործիչ, Alternativa para una República de Iguales (ARI) կուսակցության հիմնադիր, որը ներկայումս անվանափոխվել է և կոչվում է Քաղաքական կոալիցիա (Coalición Cívica ARI)[2][3]:
Էլիսա Կառիոն ծնվել է Ռեսիստենսիայում՝ ավանդական կաթոլիկ ընտանիքում։ Երբ նա դեռահաս էր, մասնակցել է տեղի գեղեցկության մրցույթին[4]։ Կառիոն 1978 թվականին ավարտել է Ռեսիստենսիայի ազգային համալսարանի իրավաբանության ֆակուլտետը։ Պետական ծառայության է անցել որպես Չակո քաղաքի դատախազության տեխնիկական խորհրդատու[5]։ 1980 թվականին նա դարձել է պետական փաստաբան[6]։
Այնուհետև նա սահմանադրական իրավունք է դասավանդել իր համալսարանում (ալմա մատեր), իսկ 1986-1988 թվականներին Բուենոս Այրեսի համալսարանում զբաղեցրել է մարդու իրավունքների դեպարտամենտի տնօրենի պաշտոնը[7]։
Կառիոն քաղաքականություն է մտել իր ուսուցչի՝ Ռաուլ Ալֆոնսինի խնդրանքով։ 1994 թվականից եղել է Սահմանադրական ժողովի անդամ և փոփոխություններ մտցրել Սահմանադրության № 75 հոդվածում, որ նվիրված էր մարդու իրավունքներին[8]։ 1995 թվականին Քաղաքացիական արմատական միություն կուսակցությունից (UCR) Պատգամավորների պալատի անդամ է ընտրվել իր հարազատ Չակո պրովինցիայում[9]։
1999 թվականին Կառիոն կրկին ընտրվել է Արգենտինայի Կոնգրեսի անդամ, որտեղ գլխավորել է կոռուպցիայի և փողերի լվացման հարցերով հանձնաժողովը։ 2001 թվականին նա փոխադարձ մեղադրանքներով տարաձայնություններ է ունեցել էկոնոմիկայի նախարար Դոմինգո Կավալլոյի հետ[10]։ Այն ավարտվել է դատական գործընթացով, որի ժամանակ Կառիոն դատարանին ներկայացրել է փաստաթղթեր՝ որպես ապացույց Կավալլոյի կողմից կատարված կոռուպցիայի, որին մասնակցել էր խարդախության և արժեքավոր թղթեր կեղծելու մեղադրանքով հոկտեմբերին ձերբակալված Դանիել Դիասը[11]
2000 թվականին Կառիոն լքել է Քաղաքացիական արմատական միություն կուսակցությունը։ 2002 թվականին իր կողմնակիցների հետ (Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամներ և իրենց կուսակցությունների քաղաքականությունից դժգոհ ձախ հակված այլ քաղաքական գործիչներից) ստեղծել է է նոր կուսակցություն, որն անվանել է Alternativa para una República de Iguales (ARI):
Կառիոն 2003 թվականին մասնակցել է նախագահական ընտրություններին և զբաղեցրել 5-րդ տեղը՝ հավաքելով 14 % ձայն։ Նա Կոնգրես է վերադարձել 2005 թվականին՝ պատգամավոր դառնալով Բուենոս Այրեսում։
Կառիոն 2007 թվականին «Քաղաքական կոալիցիա» կուսակցության կողմից մասնակցել է նախագահական ընտրություններին[12]։ 2007 թվականի մարտին նա պատգամավորի լիազորությունները վայր էր դրել այդ ընտրություններին մասնակցելու համար[13]։ Ռուբեն Ջուստինիանի (Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ) հետ միասին Կառիոն հավաքել է ձայների մոտ 23 %-ը և զբաղեցրել երկրորդ տեղը (Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշներից հետո)։ Նա Արգենտինայի երեք քաղաքներից երկուսում (Բուենոս Այրես և Ռոսարիո) հավաքել էր ձայների մեծամասնությունը, բայց մեծ պարտություն էր կրել Բուենոս Այրես պրովինցիայում՝ ամենախիտ բնակեցված շրջանում և չէր կարողացել մասնակցել ընտրությունների երկրորդ փուլին[14][15]։
2007 թվականի ընտրություններից հետո Կառիոն հայտարարել է, որ չի առաջադրվելու նախագահական հաջորդ ընտրություններում՝ ասելով, որ ցանկանում է իր դերը մեծացնել որպես «ընդդիմության առաջնորդ» և ձգտում է ազդել ապագա վարչակազմի վրա, որը պետք է ընտրվի 2011 թվականի ընտրությունների արդյունքում[16]։ 2009 թվականի ընտրություններին նա կոալիցիա է կազմել նախկին դաշնակիցների, սոցիալիստների հետ[17]։ Ավելի ուշ նա վերանայել է 2011 թվականի նախագահական ընտրություններին չմասնակցելու իր որոշումը և 2010 թվականի դեկտեմբերի 12-ին հայտարարել իր թեկնածությունը 2011 թվականի հոկտեմբերի նախագահական ընտրություններում[18]։
2011 թվականի նախագահական ընտրություններում Կառիոն հավաքել է ձայների 1,8 %-ը և թեկնածուների մեջ զբաղեցրել վերջին տեղը։
Կարիոն միացել է Broad Front UNEN միությանը 2013 թվականի հունիսին նրա ստեղծումից հետո և վերընտրվել Ստորին պալատի անդամ իր տոմսով հոկտեմբերին տեղի ունեցած ընտրություններում։ Սակայն նրա շարունակվող աջակողմյան ուղղվածությունը, ինչպես նաև UNEN-ը աջակողմյան Հանրապետական կուսակցության գլխավորությամբ կոալիցիայի մեջ ընդգրկելու նրա ձգտումը[19] հանգեցրել են UNEM-ից նրա հեռանալուն 2014 թվականի նոյեմբերին[20]։
{{cite web}}
: Check |url=
value (օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիսա Կառիո» հոդվածին։ |
|