Էլլա Ադաևսկայա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 22, 1846[1][2][3][…] Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4] |
Երկիր | ![]() ![]() ![]() ![]() |
Մահացել է | հուլիսի 29, 1926[5][3] (80 տարեկան) Բոնն, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն[4] |
Գերեզման | Հին գերեզմանատուն Բոննում |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտագետ և դաշնակահարուհի |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
![]() |
Էլլա Ադայեվսկայա (ի ծնե անունը՝ գերմ.՝ Elisabeth (von) Schultz, նաև՝ գերմ.՝ Elisabeth (von) Schultz-Adaïewsky, փետրվարի 22, 1846[1][2][3][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4] - հուլիսի 29, 1926[5][3], Բոնն, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն[4]), ռուս դաշնակահարուհի և կոմպոզիտոր։
Է. Ադայեվսկայայի հայրն էր բժիշկ և գրող Գեորգ Յուլիուս ֆոն Շուլցը (ծածկանունը՝ դ-ր Բերտրամ)։ Ադայեվսկայան 8 տարեկանից սովորել է Սանկտ Պետերբուրգում Ադոլֆ Հենզելթի մոտ, որը 1838 թվականից ապրում էր Պետերբուրգում։ Սովորել է նաև Նիկալաս ֆոն Մարթինոֆֆի մոտ։
Ադայեվսկայայի առաջին համերգը տեղի էր ունեցել 1861 - 1862 թվականների ձմռանը և մեծ հաջողության է արժանացել։ 1862 թվականից մինչև 1869 թվականն Ադայեվսկայան սովորել է Պետերբուրգի կոնսերվատորիայում։
1882 - 1911 թթ. Ադայեվսկայան ապրել է Վենետիկում։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլլա Ադաևսկայա» հոդվածին։ |
|