Էլլա Դեյչ (անգլ.՝ Ella Daish, 20-րդ դար), բրիտանացի բնապահպան ակտիվիստ, որը քարոզարշավ է կազմակերպում մանրածախ առևտրականներին և արտադրողներին համոզելու վերացնել պլաստիկը դաշտանային ցիկլի արտադրանքից[2]։ 2018 թվականիի փետրվարին աշխատելով որպես փոստատար՝ նա սկսել է End Period Plastic արշավը[3][4][5], ավելի ուշ ակտիվիզմը դարձրել է իր միակ աշխատանքը[6]։ BBC-ն Դեյշին ներառել Է 2019 թվականի 100 ոգեշնչող և ազդեցիկ կանանց ամենամյա ցուցակում[7]։
«Մենստրուալ արտադրանքը հինգերորդ ամենատարածված ապրանքն է եվրոպական լողափերում։ … Ենթադրվում է, որ 200,000 տոննա [նման] նյութեր ամեն տարի հայտնվում են Մեծ Բրիտանիայի աղբավայրերում»[2][4]:։ Դաշտանային բարձիկների մոտ 90%-ը պատրաստված է պլաստիկից[6][4]։
2018 թվականի դեկտեմբերին Դեյշը սկսել է Eco Period Box քարոզարշավը՝ նպատակ ունենալով պայքարել աղքատության դեմ դաշտանի ժամանակ։ Նա Մեծ Բրիտանիայի ողջ տարածքում կազմակերպել է դաշտանի համար բազմակի օգտագործման ապրանքների բաշխում, որոնք պլաստիկ չեն պարունակում[8]։ 2019 թվականին օգնել է համոզել Քայրֆիլլի շրջանի քաղաքային խորհրդին ծախսել դրամաշնորհի ամբողջ գումարը՝ դպրոցներին օրգանական արտադրանքի անվճար դաշտանային արտադրանք տրամադրելու համար[9]։