Էլմիրա Անտոնյան

Էլմիրա Անտոնյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝սեղանի թենիսիստ
Երկիր՝ Հայաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 28, 1955(1955-06-28) (69 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Էլմիրա Կորյունի Անտոնյան (հունիսի 28, 1955(1955-06-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հայ մարզիկ, որ սեղանի թենիսի մրցաշարերում ներկայացրել է Խորհրդային Միությունը[1]։ ԽՍՀՄ ութակի չեմպիոն միայնակ (1976), զույգով (1975, 1976) և խառը զույգերով (1976, 1977, 1978, 1980, 1981) աաջնություններում, Եվրոպայի երկակի չեմպիոն թիմային առաջնություններում (1974, 1976), աշխարհի առաջնության կրկնակի մեդալակիր զույգով (1975) և խառը զույգերով (1975) առաջություններում։ ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ (1972)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլմիրա Անտոնյանը ծնվել է 1955 թվականի հունիսի 28-ին Երևանում։ Սեղանի թենիսով զբաղվել սկսել է ինը տարեկան հասակում Ռաֆայել Հարությունյանի ղեկավարությամբ։ Հաջողությամբ հանդես է եկել պատանեկան ու երիտասարդական առաջնություններում։ 1974 թվականին դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության բացարձակ չեմպիոն։ Նույն թվականին ԽՍՀՄ ազգային հավաքականի կազմում հաղթել է Նովի Սադում անցկացվող Եվրոպայի առաջնության թիմային մրցաշարում։ 1975 թվականին Կալկաթայում անցկացված աշխարհի առաջնությունում Էլմիրա Անտոնյանը նվաճել է բրոնզե մեդալ զույգով մրցաշարում Տատյանա Ֆերդմանի հետ[2] և արծաթե մեդալ խառը զույգերով մրցաշարում Սարգիս Սարչայանի հետ[3][4][5]։ 1976 թվականին Էլմիրա Անտոնյանը, հաղթելով ԽՍՀՄ առաջնության միայնակ, զույգով և խառը զույգերով մրցաշարերում, դարձել է երկրորդ մարզուհին խորհրդային սեղանի թենիսի պատմության մեջ (Զոյա Ռուդնովայից հետո), որին հաջողվել է դառնալ ԽՍՀՄ բացարձակ չեմպիոն։ 1976 թվականին Պրահայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում Էլմիրա Անտոնյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում նորից դարձել է չեմպիոն թիմային առաջնությունում։

1983 թվականին Էլմիրա Անտոնյանն ավարտել է մարզական կարիերան և սկսել մարզչական գործունեություն Երևանում։ 1996-2003 թվականներին եղել է խաղացող մարզիչ «Recoaro/Agostini» ակումբում (Բոլցանո), որը հանդես էր գալիս Իտալիայի առաջնության երկրորդ լիգայում։ 2003 թվականին ամուսնացել է Շվեյցարիայի քաղաքացի Արթուր Բրունների հետ և տեղափոխվել այդ երկիր, որտեղ սկսել է աշխատել Վետցիկոն քաղաքի մարզական ակումբում։

1996 թվականից Էլմիրա Անտոնյանն սկսել է մասնակցել վետերանների մրցաշարերի։ 1996 թվականին նա դարձել է աշխարհի չեմպիոն 40 տարեկանից մեկ մարզիկների առաջնությունում։ 2005 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն մենակ և զույգով առաջնություններում 50 տարեկանից մեծ մարզիկների շարքում։

  • Քույրը՝ Նարինե Անտոնյան (ծնվել է 1961 թվականին), սեղանի թենիսի ԽՍՀՄ քառակի չեմպիոն զույգով և խառը զույգերով մրցաշարերում, Եվրոպայի քառակի չեմպիոն զույգով և թիմային առաջնություններում,
  • Ամուսինը՝ Գեղամ Վարդանյան (1949-1991), սեղանի թենիսի Եվրոպայի պատանեկան առաջնության յոթակի չեմպիոն մենակ և զույգով, ինչպես նաև թիմային մրցաշարերում, ԽՍՀՄ քառակի չեմպիոն զույգերով առաջնություններում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Profile». Table Tennis Guide.
  2. «Women's doubles results» (PDF). International Table Tennis Federation. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  3. «Mixed doubles results» (PDF). International Table Tennis Federation. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  4. «List of Winners». All About Table Tennis.
  5. «Table Tennis World Championship medal winners». Sports123. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.

Աղբյուրներ և արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլմիրա Անտոնյան» հոդվածին։