Էլմիրա Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 18, 1994[1] (30 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ |
Մասնագիտություն | սպորտային հրաձիգ |
Էլմիրա Կարապետյան (մայիսի 18, 1994[1], Երևան, Հայաստան), հայ հրաձիգ[2], սպորտի վարպետ։
Էլմիրա Կարապետյանը ծնվել է 1994 թվականի մայիսի 18-ին Երևանում[3]։ Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ սպորտային հոգեբանություն բաժինները[4]։
Հրաձգությամբ զբաղվում է 19 տարեկանից։ 2013 թվականին մասնակցել է մեծահասակների Հայաստանի առաջնությանը և նվաճել ոսկե մեդալ՝ լրացրելով սպորտի վարպետի կոչման համար նախատեսված նորմատիվը, իսկ 2014 թվականին ստացել է սպորտի վարպետի կոչում։ 2014-2020 թվականներին եղել է Հայաստանի չեմպիոն։
2018 թվականին հաղթել է Ուկրաինայի միջազգային մրցաշարում և նույն տարում դարձել է Եգիպտոսում անցկացված միջազգային մրցաշարի փոխչեմպիոն, 2019 թվականին եղել է Քուվեյթի Գրան Պրիի արծաթե մեդալակիր[5], իսկ 2020 թվականին՝ նույն մրցաշարի բրոնզե մեդալակիր։ 2019 թվականին լրացրել է միջազգային կարգ։ 2021 թվականի մայիսի 20-29-ը Խորվաթիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 5-րդ տեղը[6]։ Եվրոպայի առաջնությունում ցուցաբերած արդյունքների հիման վրա նվաճել է Տոկիո 2020-ի օլիմպիական ուղեգիր։ Մասնակցել է «Փարիզ 2024» ամառային օլիմպիական խաղերին։
Ամուսնացած է։ Հայրը ռազմական ոստիկանության փոխգնդապետ է։
|