Էլսա Գրավե | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 17, 1918[1] |
Ծննդավայր | Åstorp |
Վախճանվել է | հունիսի 17, 2003[1] (85 տարեկան) |
Վախճանի վայր | Laholm, Հալանդ, Շվեդիա |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծուհի |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
![]() |
Էլսա Գրավե կամ Էլզա Մարգարետա Գրեյվ (շվեդ.՝ Elsa Margareta Grave, հունվարի 17, 1918[1], Åstorp - հունիսի 17, 2003[1], Laholm, Հալանդ, Շվեդիա), շվեդ, քնարերգու, վիպասան, դրամատուրգ, բանաստեղծ և նկարիչ։
Էլզա Գրեյվը ծնվել է 1918 թվականին։ Գրեյվի հայրը՝ Կարլ Վոլրաթ Գրեյվը, հանքարդյունաբերության մասնագետ է եղել, իսկ մայրը՝ Էլզա Ռեգինա Ջարլեն (Järle), ուսուցիչ։ Նրանք ունեցել են երեք որդի և մեկ դուստր՝ Գրեյվը։ Սկզբում ընտանիքն ապրել է Սկանիայի Գունասթորփ (շվեդ.՝ Gunnarstorp) պրովինցիայում, 1929 թվականին տեղափոխվել է «Բիլեշոլմ» (շվեդ.՝ Billesholm)։ 1932 թվականին ընտանիքը տեղափոխվել է Օստորպ կոմունա (շվեդ.՝ Åstorp), Նայվանգ (շվեդ.՝ Nyvång): Ընտանիքն ապրել է ածխի հանքավայրի մոտակայքում, որը հոր աշխատավայրն էր։ Այդտեղ Գրեյվի տեսադաշտում մշտապես մոխրի և խարամի մեծ կույտերն են եղել, որոնք ամռանը կարող էին առաջացնել մոխրի անձրևներ, որից խոտը կպչուն ու լպրծուն էր դառնում։ Այս պատկերները խորը հետք են թողել նրա ստեղծագործության վրա[2][3]։
1938 թվականին Գրեյվը Փարիզում և Ստոկհոլմում գտնվող Իսահակ Գրունեվալդի (շվեդ.՝ Isaac Grünewald) դպրոցում ուսանել է նկարչություն[4]։ 1942 թվականին նա ավարտել է ռոմանական լեզուներ և արվեստի պատմություն Լունդի համալսարանում[5]։
1943 թվականին նա ներկայացել է որպես վաղ մոդեռնիստ իր Inkräktare (Ներխուժողներ) հավաքածուով։ Գրեյվը զարգացրել է հենց իրեն հատուկ սիմվոլիկ ոճը բանաստեղծություններում, որոնցում հաճախ քննադատել է արևմտյան քաղաքակրթությունը։ Նա իր համբավը ձեռք է բերել 1948 թվականին, երբ հրատարակել է բանաստեղծությունների իր երրորդ ժողովածուն՝ «Արդարացում» (Bortförklaring), «Խոզի ցցված մազերի գիշեր» (շվեդ.՝ Svinborstnatt, անգլ.՝ Hog's Bristle Night) բանաստեղծությամբ, որը հեղինակի ամենաշատ մեջբերվող բանաստեղծություններից մեկն է։ Այն հնարավոր է, որ մասամբ ոգեշնչվել են խոզաբուծարան չպլանավորված այցով և մասամբ՝ կրծքով կերակրման իրավիճակում գտնվող կենդանիների վեգետատիվ զգացողության դրամատիկ փորձով։ Այս բանաստեղծությունն այն ժամանակ ընդունելի չի եղել, քանի որ հիասքանչ պոեզիան խոզանոցի կեղտի միջավայրում էր ներկայացված։ Այն մայրության կենդանական բնազդի մասին է[2]։ Բանաստեղծությունը ներկայացնում է խոզերին խոզանոցում, որոնք գրեթե նկարագրում են մարդու վիճակը[5][6]։
Նա գրել է մայրության, կանանց կյանքի և ընտանեկան հարաբերությունների, սեռականության և աբորտի մասին։ Մայրության թեման մի թեմա է, որին նա հաճախ է անդրադարձել, ներկայացնելով զայրացած, դառնացած մորը, որը դժվարությամբ հաղթահարում է իր առջև դրված խնդիրները, ինչպես Կապույտ երկինքը (Den blåa himlen, 1949 թ.) գրքում, հատկապես Անդրծովյան դիմակահանդես (Djuphausmakerad) պոեմում[7]։ 1989 թվականին, երբ նա հրատարակել է Sataneller- ը, շատ քննադատներ կշտացել էին նրա դաժան մեկնաբանություններից, որոնք լցված էին զայրույթով և հուսահատությամբ։
Գրեյվը նաև գրել է Արիել վեպը 1955 թվականին, որում պատմողը՝ Մարինան, ուզում է ազատվել կնոջ առօրեական դերից։ Նրա Խոզապուխտի շաբաթ (Fläsksabbat) մինի դրաման, որը հրապարակվել է Քնարական երեք փաստարկ (Tre lyriska gräl, 1962) գրքում, իրենից ներկայացնում է արևմտյան նյութապաշտության կործանարար քննադատություն, որը փոխանցվում է Սուրբ Ծննդյան տոների ժամանակ ընտանիքի շատակեր վարքագիծը ներկայացնելով[6]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլսա Գրավե» հոդվածին։ |
|