Էլսե Մարիա Յակոբսեն | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 28, 1927[1] |
Ծննդավայր | Քրիստիանսանդ, Վեստ-Ագդեր, Նորվեգիա |
Վախճանվել է | դեկտեմբերի 12, 2012[1] (85 տարեկան) |
Մահվան վայր | Քրիստիանսանդ, Վեստ-Ագդեր, Նորվեգիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Օսլոյի արվեստի ազգային ակադեմիա, Kristiansand Cathedral School? և Նորվեգիայի արհեստագործական և արվեստի արդյունաբերության ազգային ակադեմիա |
Մասնագիտություն | դիզայներ, արվեստագետ և տեքստիլ նկարչուհի |
Պարգևներ |
Էլսե Մարիա Յակոբսեն (նորվ.՝ Else Marie Jakobsen, փետրվարի 28, 1927[1], Քրիստիանսանդ, Վեստ-Ագդեր, Նորվեգիա - դեկտեմբերի 12, 2012[1], Քրիստիանսանդ, Վեստ-Ագդեր, Նորվեգիա), նորվեգացի դիզայներ, տեքստիլ նկարիչ[2]։
Յակոբսենը ծնվել և մեծացել է Նորվեգիայի Քրիստիանսանդ քաղաքում։ 1951 թվականին ավարտել է Նորվեգիայի արհեստագործական և արվեստի արդյունաբերության ազգային ակադեմիան (այժմ՝ Օսլոյի արվեստի ազգային ակադեմիա)։ 1950 թվականին Նիդերլանդներում սովորել է գոբելենագործություն։ 1951 թվականին դիզայներ և տեքստիլ արդյունաբերության բնագավառի նկարչուհին սկսում է զբաղվել գոբելենագործությամբ։ 1966 թվականին Օսլոյում առաջին անգամ մասնակցել է Նկարիչների միության (Kunstnerforbundet) ցուցահանդեսին[3] [4]:
Որպես տեքստիլ նկարիչ, շահել է Բերգենի համալսարանի գիտական շենքի (90 մետր), Erkebispegården-ի, Թրոնհեյմ (30 մետր) և Քրիստիանսանդի շրջանային դատարանի դեկորատիվ մրցույթները[5][6]։ Էլսե Մարիա Յակոբսենն առավել հայտնի է խորանների համար իր ստեղծած աշխատանքներով։ Նորվեգիայում և այլուր ստեղծել է 33 խորանային նկարներ, այդ թվում՝ Կոպենհագենում, Իսպանիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում։ Ստեղծել է ավելի քան 500 գոբելեններ մասնավոր տների և հասարակական կառույցների համար[7]։
Յակոբսենը ցուցահանդեսների է մասնակցել Ռիգայում, Վիլնյուսում, Մյունստերում, Կոպենհագենում, Օռլեանում և Սլովակիայում, փոփոխվող ցուցադրություններ է ունեցել ԱՄՆ-ում և Դանիայում։ Մասնակցել է նաև Լոզանի գոբելենագործության միջազգային բիենալեին[8]։
Էլսե Մարիա Յակոբսենը կյանքի մեծ մասն ապրել է Քրիստիանսանդում։ Մինչև մահը իր մի շարք գործեր նվիրել է Քրիստիանսանդի Վեստ-Ագդեր թանգարանին[9][10]։
Արժանացել է տարբեր մրցանակների և Նորվեգիայի աստվածաբանական դպրոցի պատվավոր աստիճանի։ Արժանացել է նաև Սուրբ Օլավի 1-ին կարգի ասպետի կոչման։