Էլվիրա Օրֆե իսպ.՝ Elvira Orphée | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | իսպ.՝ Elvira Orphée |
Ծնվել է | մայիսի 22, 1922 |
Ծննդավայր | Տուկուման, Արգենտինա |
Վախճանվել է | ապրիլի 26, 2018 (95 տարեկան) |
Վախճանի վայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Մասնագիտություն | գրող, վիպասան և վիպասան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բուենոս Այրեսի համալսարան և Փարիզի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Miguel Ocampo? |
![]() |
Էլվիրա Ամանդա Օրֆե (իսպ.՝ Elvira Amanda Orphée, մայիսի 22, 1922, Տուկուման, Արգենտինա - ապրիլի 26, 2018, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի գրող[1]։
Էլվիրա Օրֆեն ծնվել է Սան Միգել դե Տուկումանում։ Նրա հայրը եղել է հունական ծագումով քիմիկոս, իսկ մայրը՝ ուսուցչուհի։ Էլվիրան մանկության տարիներին հաճախ է հիվանդ եղել։ Վաղ սովորել է գրել։ Մոր մահից հետո միաբանության դպրոցում սովորելուց հետո տասնվեց տարեկանում մեկնել է Բուենոս Այրես[2]։ Գրականություն է սովորել Բուենոս Այրեսի և Փարիզի Սորբոնի համալսարաններում։ Օրֆեն ապրել է Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում եւ Վենեսուելայում։ Փարիզում ամուսնացել է նկարիչ Միգել Օկամպոյի՝ Վիկտորիա Օկամպոյի եղբորորդու հետ[1], սակայն Արգենտինա վերադառնալուց հետո բաժանվել է նրանից։ 1956 թվականին հրապարակել է իր առաջին վեպը՝ Dos veranos (Երկու ամառ)[3]։
Օրֆեն պատմվածքներ և հոդվածներ է հրապարակել տարբեր հրատարակություններում, ինչպիսիք են El Tiempo, Revista de Occidente, Asomante, Cuadernos, Razon և Zona Franca e Imagen[4]:
1988 թվականին նրան շնորհվել է Գուգենհայմի կրթաթոշակ ստեղծագործական արվեստում[5]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլվիրա Օրֆե» հոդվածին։ |
|