Էլֆերի թագավորը | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Ֆիլիպ Կինդրեդ Դիք |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ֆենթեզի |
Բնօրինակ լեզու | ամերիկյան անգլերեն |
Երկիր | ![]() |
Հրատարակման տարեթիվ | 1953 |
«Էլֆերի թագավորը» (անգլ.՝ The King of the Elves), Ֆիլիպ Դիկի պատմվածքը, որն առաջին անգամ հրատարակվել է «Beyond Fantasy Fiction» ամսագրում 1953 թվականին[1]։
Ծերուկ Շադրակ Ջոնսը հանդիսանում է Դերիվիլլ քաղաքի հին ճանապարհի մոտ գտնվող բենզալցակայանի սեփականատերը։ Հաճախորդները շատ չեն, քանի որ քսան կիլոմետր հեռավորության վրա գտնվում է որակով մի բենզալցակայան, որը նախընտրում են հաճախորդների մեծամասնությունը։ Նա քիչ գումար է աշխատում, սակայն դա բավական է միայնական ծերուկին ապրելու համար։
Մի անգամ երեկոյան Շադրակը իր բենզալցակայանի մետ էլֆերի ջոկատ է տեսնում, որոնք եկել էին իրենց թագավորի հետ. ջոկատը ջախջախված էր տռոլների կողմից, վարար անձրև էր գալիս, և բոլորը թրջվել էին։ Ծերուկը նրանց իր մոտ է հրավիրում։ Շուտով էլֆերի արքան մահանում է, սակայն մահից առաջ ասում է, որ նոր թագավորը դառնա իրենց ապաստարան տվող մարդը՝ Շադրակը։
Walt Disney Animation Studios աշխատում է էկրանավորման վրա։ Պրոեկտի անոնսը տեղի է ունեցել թվականին, ի սկզբանե ֆիլմը պետք է նկարահաներին «Եղբայր արջը» մուլտֆիլմի ռեժիսորները[2]։ Ռելիզը նշանակվել էր 2012 թվականին, սակայն ֆիլմը այլևս չշարունակեցին նկարահանել 2009 թվականի դեկտեմբերին[3]։ 2010 թվականի հուլիսին «Էլֆերի թագավոր»-ի աշխատանքները շարունակվեցին, ռեժիսորը դարձավ Քրիս Ուիլյամսը՝ «Վոլտ»-ի ռեժիսորը[4]։ 2011 թվականի հունիսիսն նոր ռեժիսոր, ինչպես նաև սցենարիստ է նշանակվում Մայքլ Մարկովիցը[5]։