Էկոլոգիական փակ համակարգ (ԷՓՀ) (անգլ.՝ closed ecological system, CES), էկոլոգիական համակարգ, որը այդ համակարգից դուրս գտնվող արտաքին աշխարհի հետ չի իրականացնում որևէ նյութափոխանակություն։ Այս հասկացությունը հաճախ օգտագործվում է փոքր արհեստական համակարգեր նկարագրելու համար։ Նման համակարգեր է հետաքրքրական են գիտության տեսանկյունից և ըստ հնարավորին կարող են տիեզերական թռիչքների ժամանակ, տիեզերական կայանների վրա կամ տիեզերական բնակավայրերում կյանքի ապահովման համակարգ հանդիսանալ[1]։
Էկոլոգիական փակ համակարգում մեկ կենսաբանական տեսակի կողմից արտանետված ցանկացած մնացուկներ կարող են օգտագործվել նվազագույնը մեկ այլ կենսաբանական տեսակի կողմից։ Եթե նպատակն է կյանքի այնպիսի տեսակների ապահովումը, ինչպիսիք են մարդիկ կամ մկները, ապա այնպիսի արտանետումներ, ինչպիսիք են ածխաթթու գազը, կղկղանքները կամ մեզը, վերջնական արդյունքում կարող են փոխակերպվել թթվածնի, սննդամթերքի կամ ջրի։
{{cite book}}
: Invalid |name-list-style=yes
(օգնություն)