Էմանուել Արսան ֆր.՝ Emmanuelle Arsan | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Marayat Bibidh և թաի.՝ มารยาท พิพิธ |
Ծնվել է | հունվարի 19, 1932[1][2] |
Ծննդավայր | Բանգկոկ, Rattanakosin Kingdom[3] |
Վախճանվել է | հունիսի 12, 2005[1][2] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Chantelouve, Իզեր, Ֆրանսիա |
Գրական անուն | Emmanuelle Arsan |
Մասնագիտություն | գրող, դերասանուհի, սցենարիստ, մոդել և կինոռեժիսոր |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Թաիլանդ |
Ուշագրավ աշխատանքներ | Էմանուել |
Ամուսին | Louis-Jacques Rollet-Andriane? |
Ներշնչվել է
| |
Emmanuelle Arsan Վիքիպահեստում |
Էմանուել Արսան (ֆր.՝ Emmanuelle Arsan, իրական անուն՝ Մարայա Ռոլե Ադրիան, ֆր.՝ Marayat Rollet-Andriane, ի ծնե՝ Մարայա Բիբիդ, ֆր.՝ Marayat Bibidh, հունվարի 19, 1932[1][2], Բանգկոկ, Rattanakosin Kingdom[3] - հունիսի 12, 2005[1][2], Chantelouve, Իզեր, Ֆրանսիա), ֆրանսիացի գրող, առավել հայտնի է Էմանուել գրական կերպարի ստեղծմամբ՝ մի կնոջ, որը տարբեր հանգամանքներում ուսումնասիրել է սեփական սեռականությունը[4]։
Մարայա Բիբիդը ծնվել է 1932 թվականի հունվարի 19-ին Բանգկոկում՝ թաիլանդական ազնվական ընտանիքում։ Անգլիայում և Շվեյցարիայում ստացել է եվրոպական դաստիարակություն և կրթություն։ 1956 թվականին ամուսնացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆրանսիացի դիվանագետ կոմս Լուի Ժակ Ռոլե Անդրիանի հետ։ 1959 թվականին Ֆրանսիայում առանց իր՝ հեղինակի անվան հրատարակվել և հայտնիություն է ձեռք բերել «Էմանուել» վեպը։ Հետագա հրատարակությունները եղել են Էմանուել Արսան կեղծանվան ներքո, հետագայում հայտնի է դարձել, որ դա Մերայա Ռոլե Անդրիանն է։ Թեև վեպը կարող է թվալ քվազիինքնակենսագրական, սակայն հետագայում պարզվել է, որ իրական հեղինակը Լուի Ժակ Ռոլե Անդրիանն է (նաև գոյություն ունի տարբերակ, որ վեպը գրվել է «չորս ձեռքի օգնությամբ», այսինքն՝ Լուի Ժակը և Մարայան միասին)[5][6][7]։ Էմանուել Արսան կեղծանունով տպագրվել են ևս մի քանի վեպեր, որոնցից առավել հայտնի են «Էմանուելի երեխաները» (1975), «Լաուրան» (1976), «Լոգանքը» (1979), պատմվածքների գիրք «Էրոսֆերան» (1969) և ինքնակենսագրական-հրապարակախոսական «Toute Emmanuelle»-ը (1978) գիրքը[8]։
1974 թվականին «Էմանուել» (1974) ֆիլմի հաջողությունից հետո, որտեղ գլխավոր դերը խաղում էր Սիլվիա Քրիստելը, Մրայան դարձել է Ֆիլիպիններում քահանայի դստեր էրոտիկ արկածների մասին «Լաուրա» (1976) ֆիլմի նոմինալ ռեժիսոր և սցենարիստ։ Ֆիլմի փաստացի ռեժիսորներն են եղել Լուի Ժակ Ռոլե Անդրիանը և Ռոբերտո Դ'Էտտորե Պյացոլին[9], սակայն նրանք հիասթափված էին պրոդյուսեր Օվիդիո Ասոնիտիսի աշխատանքից և խնդրել էին, որ իրենց անունները չկապվեն նախագծի հետ, ինչի արդյունքում ֆիլմը վերագրվել է անանուն ռեժիսորին։
Մերայան նաև էկրանին է հայտնվել՝ Մարայա Անդրիան բեմական կեղծանվան ներքո (ֆր.՝ Marayat Andriane) 1966 թվականի Ռոբերտ Ուայզի, Սթիվ Մաքքուինի, Քենդիս Բերգենի և Ռիչարդ Ատենբորոյի «Ավազե քար» ֆիլմում, և 1967 թվականին Բարբարա Սթենվիքի հետ միասին ամերիկյան «Մեծ հովիտ» սերիալի «Քարտեզի շրջադարձը» էպիզոդում։ Կինոյում նրա միակ հայտնվելը Էմանուել Արսան անվան ներքո եղել է «Լաուրա» ֆիլմում, որտեղ նա կատարել է Միրտայի դերը։
Էմանուել Արսանը մահացել է 2005 թվականի հունիսի 12-ին հարավային Ֆրանսիայի Վար դեպարտամենտի Կալլաս քաղաքի մոտ գտնվող «Շանթլուվ դ’Էմանուել» վիլլայում, որը պատկանում էր իր ամուսնուն։ Լուի Ժակ Ռոլե Անդրիանը մահացել է 2008 թվականի ապրիլին՝ 90 տարեկանում[10]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմանուել Արսան» հոդվածին։ |
|