Էմանուել Ճգնավորյան | |
---|---|
Ի ծնե անուն | Էմանուել Ճգնավորյան |
Ծնվել է | ապրիլի 22, 1995 (29 տարեկան) Վիեննա, Ավստրիա |
Երկիր | Ավստրիա |
Մասնագիտություն | ջութակահար |
Գործիքներ | ջութակ |
Կայք | emmanueltjeknavorian.com |
Էմանուել Ճգնավորյան (անգլ.՝ Emmanuel Tjeknavorian, ապրիլի 22, 1995, Վիեննա, Ավստրիա), հայազգի ջութակահար։
Դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանի որդին է[1]։
Էմանուել Ճգնավորյանը ծնվել է Վիեննայում՝ երաժիշտների ընտանիքում։ Ջութակ նվագել է 5 տարեկան հասակից։ 7 տարեկանում ունեցել է առաջին հանրային համերգը, երկու տարի հետո՝ մենահամերգ, որից հետո արժանացել է Վլադիմիր Սպիվակովի անվան հիմնադրամի կրթաթոշակի։ Համերգով հանդես է եկել Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում և Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում։
Սովորել է Վիեննայի համալսարանի երաժշտության և կատարողական արվեստի բաժնում, եղել է Գերհարդ Շուլցի աշակերտը։ Նրա ուսուցիչներից են եղել նաև Պետրոս Հայկազյանը, Արտաշես Մկրտչյանը, Արկադի Վինոկուրովը։ 2014 թվականին ավարտել է Վիեննայի Sacred Heart վարժարանը։
Էմանուել Ճգնավորյանի նկատմամբ Հայաստանում 2017 թվականին հարուցվել է քրեական գործ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով։ 2022 թվականի մարտի 10-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էմանուել Ճգնավորյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից[1]։
|