Քաղաքացիությունը | Զամբիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 10, 1993[1] (31 տարեկան) | ||
Ծննդավայր | Կաբվե, Զամբիա | ||
Հասակ | 175 սանտիմետր | ||
Դիրք | եզրային պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Էմանուել Մբոլա (անգլ.՝ Mbola, Emmanuel, մայիսի 10, 1993[1], Կաբվե, Զամբիա), զամբիացի ֆուտբոլիստ, Ռաանանայի «Հապոել» ակումբի պաշտպան։ Հանդես է եկել Զամբիայի ազգային հավաքականում։
Մբոլան սկսել է կարիերան 2007 թվականին զամբիական «Մայնինգ Ռեյնջերս» ակումբում։ «Փյունիկի» հետ պայմանագիրը կնքվել է 2009 թվականի մայիսին։ Չնայած ֆուտբոլիստի երիտասարդ լինելուն՝ նրա տեխնիկան և դրիբլինգը նվաճել են երևանյան ակումբի մարզիչների և երկրպագուների սրտերը։ Նախանձելի պարբերականությամբ նա սկսել է հայտնվել հիմնական կազմում։ Որոշ պահերին նրա վարպետությունը որոշել է խաղի ընդհանուր ճակատագիրը։
Զամբիայի հավաքականի կազմում Աֆրիկայի գավաթի խաղերից հետո բրիտանական «Daily Mirror» թերթում հոդված է հայտնվել, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է Լոնդոնի «Տոտենհեմը», որտեղ նա փորձաշրջան է անցնում։ Հոդվածում նշված էր նաև տրանսֆերի գումարը (1 միլիոն ֆունտ)[2], սակայն ավելի ուշ «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապը հերքել է այդ տեղեկությունը՝ ասելով, որ ինքը նույնիսկ նման խաղացողի չի ճանաչում[3]։ Ավելի ուշ տեղեկություն է հայտնվել, որ այս ամբողջ պատմությունը սկսել է մարդկանց որոշակի խումբ՝ Էլիան Չելիշեի գլխավորությամբ, որը ֆուտբոլիստին վաճառել է «Փյունիկին»։ Օգտվելով Զամբիայի հավաքականի հաջող ելույթից և Մբոլայի խաղից Աֆրիկայի գավաթի խաղարկությունում՝ նրանք որոշել են կրկին վաճառել ֆուտբոլիստին այժմ արդեն անգլիական ակումբին, որը, պարզվել է, «Տոտենհեմն» է։ Սակայն հետագայում անգլիացիները պարզել են այս իրավիճակը և դադարեցրել բանակցությունները։ Էմանուել Մբոլայի գործերով զբաղվում է Եվրոպական Սպորտային Գործակալությունը (ESA, European Sport Agency), որը սեփական է և բացել է այս գործի էությունը։
Ներկայումս Մբոլան ունի մի շարք եվրոպական ակումբների առաջարկներ, որոնց հետ նա բանակցություններ է վարում[4][5], սակայն այս պահին նա խաղում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության «TP Masembe»-ում։
Մբոլան իր առաջին միջազգային խաղն անցկացրել է Զամբիայի կազմում Աշխարհի գավաթի որակավորման մրցաշարում Եգիպտոսի դեմ խաղում 2008 թվականի մարտի 29-ին։ 2010 թվականի հունվարի 25-ի դրությամբ Զամբիայի կազմում անցկացրել է 20 միջազգային հանդիպում, այդ թվում՝ 4 խաղ 2010 թվականին Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում։ Լինելով 16 տարեկան ութ ամսական և երեք օրական՝ դարձել է Աֆրիկայի Ազգերի գավաթի խաղարկության երկրորդ ամենաերիտասարդ խաղացողը՝ Շիվա Ն’Զիգուից հետո։
Մբոլայի գործակալն է Արտաշես Ամալյանը (Ռուսաստան) Եվրոպական մարզական գործակալությունից։
|