Էմիլի Օսթեր | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 14, 1980 (44 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Հեյվեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան |
Գիտական աստիճան | պրոֆեսոր |
Մասնագիտություն | տնտեսագետ, ոչ գեղարվեստական գրող և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Չիկագոյի համալսարան, Բրաունի համալսարան և Բութի բիզնեսի դպրոց |
Ամուսին | Jesse Shapiro? |
Ծնողներ | հայր՝ Ray Fair?, մայր՝ Sharon Oster? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | emilyoster.net |
Emily Oster Վիքիպահեստում |
Էմիլի Օսթեր (անգլ.՝ Emily Fair Oster, փետրվարի 14, 1980, Նյու Հեյվեն), ամերիկացի տնտեսագետ։ Ընդգրկված է «Հարյուր կենդանի հանճար» ցուցակում։ Օսթերը հանրությանն առավել հայտնի է հեռուստատեսությամբ ներկայացված իր հոդվածների և ներկայացումների շնորհիվ, այդ թվում The Wall Street Journal-ում ներկայացված իր աշխատանքի և 2007 թվականին TED Talk-ում նրա հայտնվելու, ինչպես նաև Սթիվեն Լևիթի և Սթիվեն Դաբների գրքի շնորհիվ, որտեղ նկարագրվում է իր աշխատանքը։
Երբ Էմիլին երկու տարեկան էր, ծնողները նկատել են, որ սենյակում աղջիկը խոսում է ինքն իր հետ։ Էմիլիի ծնողները անհանգստանալով՝ առանց դստեր իմացության ձայնագրել են իր խոսքերը և ուղարկել ծանոթ հոգեբանների և լեզվաբանների։ Ձայնագրությունների մանրակրկիտ վերլուծությունը ցույց է տվել, որ աղջկա խոսքն ավելի բարդ է և հարուստ, երբ նա մենակ է։ Այսպիսով, Էմիլին դարձել է հետազոտության օբյեկտ, որը լույս է տեսել 1989 թվականին՝ Narratives from the Crib անունով և վերատպվել 2006 թվականին՝ ներկայացնելով Օսթերի նախաբանը[2]։
Նա սովորել է Հարվարդում, որտեղ ստացել է երկու գիտական աստիճան։ Հարվարդն ավարտելուց հետո դասավանդում էր Չեքագի բիզնեսի դպրոցում, այնուհետև՝ Բրաունի համալսարանում, որտեղ մինչ այժմ զբաղեցնում է տնտեսագիտության պրոֆեսորի պաշտոնը։ Նրա հետազոտության շրջանակները բավականին լայն են՝ առողջապահական տնտեսագիտությունից մինչև փորձարարական մեթոդաբանություն[3]։
Ակադեմիայում Օսթերը հայտնի է հեպատիտ B և «կորած կանանց» հանելուկի փիլիսոփայության վերաբերյալ ատենախոսությամբ (Hepatitis B and the Case of the Missing Women), որտեղ մշակել է այն տեսությունը, ըստ որի հեպատիտ B-ը կարող է լինել տարբեր երկրներում ավելի շատ տղաների, քան աղջիկների ծննդաբերելուելու պատճառ[4]։
Այսպիսով, Օսթերը կարողացել է բացատրել Հարվարդի ուսուցիչների՝ 1990 թվականին Ամարտիա Սենի բարձրացրած խնդիրը իր հայտնի «Ավելի քան 100 միլիոն կորած կանայք» ակնարկում։ Այնուամենայնիվ, 2008 թվականի ապրիլին Օսթերը հետաքննել է նոր տվյալները և իր հին ուսումնասիրությունները սխալ համարել՝ նշելով, որ հեպատիտ B-ն չի բացատրում տղամարդկանց գերակշռությունը Չինաստանում[5][6]։
Օսթերը նաև ուսումնասիրել է ՄԻԱՎ-ը Աֆրիկայում։ 2007 թվականին TED Talk-ի իր ելույթում խոսել է ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հասարակական քաղաքականության մասին։ Օսթերի աշխատանքը հեռուստատեսությունում և Հնդկաստանում (որտեղ նա զբաղվում էր կանանց նկատմամբ խտրականությամբ) կարևորվել է Սթիվեն Լևիթի երկրորդ գրքում, որը դարձել է բեսթսելեր[7]։
Օսթերը հեղինակել է Expecting Better: How to Fight the Pregnancy Establishment with Facts գիրը, որը դարձել է վեճերի առիթ։ Իր գրքում Օսթերը պնդում է, որ հղիության ընթացքում կանանց անվտանգությանը վերաբերող բազմաթիվ ցուցումներ սխալ են[8][9]։ Մասնավորապես, Օսթերը վիճարկել է հղի կանանց ալկոհոլ խմելու կատեգորիկ արգելքը. նա պնդում է, որ չկա գիտական ապացույց, որ չափավոր խմելը կարող է բացասաբար ազդել պտղի զարգացման վրա[10]։
Հայրը՝ Ռեյ Ֆերը տնտեսագիտության, իսկ մայրը՝ Շարոն Օսթերը կառավարման պրոֆեսոր է։
2006 թվականից Էմիլին ամուսնացած է տնտեսագիտության պրոֆեսոր Ջ. Շապիրոյի հետ։