Էմիլիյան Ստանև բուլղար․՝ Емилиян Станев | |
---|---|
Ծննդյան անուն | բուլղար․՝ Никола Стоянов Станев |
Ծնվել է | փետրվարի 28, 1907[1][2] |
Ծննդավայր | Վելիկո Տիռնովո, Բուլղարիայի իշխանություն[3] |
Վախճանվել է | մարտի 15, 1979[4][5][2] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[3] |
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ և պետական ծառայող |
Լեզու | բուլղարերեն |
Քաղաքացիություն | Բուլղարիա և Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն |
Կրթություն | Ազգային և համաշխարհային տնտեսագիտության համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Q9393315? |
Emiliyan Stanev Վիքիպահեստում |
Էմիլիյան Ստանև (բուլղար․՝ Емилиян Станев, իսկական անուն-ազգանունը՝ Նիկոլա Ստոյանով Ստանև, (փետրվարի 28, 1907[1][2], Վելիկո Տիռնովո, Բուլղարիայի իշխանություն[3] - մարտի 15, 1979[4][5][2], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[3]), բուլղարացի գրող, Բուլղարիայի մշակույթի ազգային գործիչ (1966), Բուլղարիայի ազգային հերոս (1967), Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր (1965), Յորդան Յովկովայի անվան մրցանակակիր (1975)։
Էմիլիյան Ստանևը ծնվել է Վելիկո Տիռնովոյում։ Սովորել է Սոֆիայի գեղարվեստի ակադեմիայում, այնուհետև Սոֆիայի «Ազատ համալսարանի» տնտեսագիտական ֆակուլտետում։ 1932-1944 թվականներին աշխատել է Սոֆիայի քաղաքային վարչությունում, 1945 թվականին եղել է Բուկովեց քաղաքի որսորդական վարչության պետ։ Գրել սկսել է 1933 թվականից։ 1944 թվականից եղել է Բուլղարիայի կոմունիստական կուսակցության անդամ։ 1950-1956 թվականներին եղել է «Գրական ճակատ» շաբաթաթերթի գրական բաժնի պատասխանատուն[6]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլիյան Ստանև» հոդվածին։ |
|