Էմին Օզդիլեք | |
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Կրթություն՝ | Edirne Lisesi? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Ծննդյան օր | 1898[1] |
Ծննդավայր | Բուրսա, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն |
Վախճանի օր | մարտի 13, 1989 |
Վախճանի վայր | Անկարա, Թուրքիա |
Թաղված | Ջեբեջի Ասրի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Թուրքիա |
Պարգևներ |
Էմին Ֆահրեթին Օզդիլեք (թուրքերեն՝ Emin Fahrettin Özdilek, 1898[1], Բուրսա, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն - մարտի 13, 1989, Անկարա, Թուրքիա), թուրք ռազմական և պետական գործիչ։ 1960 թվականի պետական հեղաշրջման առանցքային դեմքերից մեկը։ Ազգային միասնության կոմիտեի անդամ, Թուրքիայում հեղաշրջումից հետո իշխանությունը վերցրած խունտին ԱՄԿ-ի կառավարությունում մի շարք նախարարական պաշտոններ է զբաղեցրել։ 1961 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին աշխատել է Թուրքիայի վարչապետի պաշտոնակատար (1961)։
Ծնվել է 1898 թվականին Բուրսայում։ Ավարտել է Էդիրնի ռազմական թեքումով միջնակարգ դպրոցը։ 1916 թվականին ծառայության է անցել բանակում, հաջորդ տարի ստացել է լեյտենանտի կոչում[2]։ Կովկասում կռվել է Կովկասի իսլամական բանակի շարքերում, մասնակցել է Թուրքիայի անկախության համար մղվող պատերազմին և, մասնավորապես, նրա արևմտյան ճակատում։
1936 թվականին ավարտել է ռազմական ակադեմիան։ 1958-1960 թվականներին եղել է 1-ին բանակի հրամանատար։ 1959 թվականին նրան շնորհվել է բանակի գեներալի կոչում։
Մասնակցել է 1960 թվականի պետական հեղաշրջմանը։ Հեղաշրջումից հետո մտել է Ազգային միասնության կոմիտեի կազմի մեջ, միաժամանակ դարձել պաշտպանության նախարար և փոխվարչապետ (Թուրքիայի վարչապետ և նախագահ դարձավ ԱՄԿ-ի նախագահ Ջեմալ Գյուրսելը)։ Շուտով տեղափոխվել է ներքին գործերի նախարարություն՝ միաժամանակ մնալով վարչապետի տեղակալ։ Դեմ է հանդես եկել Գյուրսելի կողմից Ջելալ Բայարի, Ադնան Մենդերեսի և դեմոկրատական կուսակցության տապալված վարչախմբի մյուս անդամների նկատմամբ կազմակերպված դատավարություններին[3]։
1961 թվականի հոկտեմբերի 30-ին Թուրքիայում ուժի մեջ է մտել նոր սահմանադրությունը, որով Գյուրսելը դարձել է նախագահ, իսկ Օզդիլեքը՝ կառավարության ղեկավարի պաշտոնակատար մինչև նոր խորհրդարանական ընտրությունները[4]։ 1961 թվականի նոյեմբերին Օզդիլեքը իշխանությունը փոխանցել է ընտրություններում հաղթած Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Իսմեթ Ինյոնյույին և հրաժարական տվել։
Կառավարությունից հեռանալուց հետո դարձել է Հանրապետության Սենատի ցմահ անդամ։ Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1980 թվականի պետական հեղաշրջումը, որը վերացրել է Սենատը։ 1983 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Քոնյայի մարզից, ներկայացրել է Ժողովրդական կուսակցությունը։ Առաջին նիստը նախագահում էր որպես ամենատարեց պատգամավոր։ Մահացել է 1989 թվականի մարտի 13-ին Անկարայում։