Էմմա Բլեքերի

Էմմա Բլեքերի
Անձնական տվյալներ
Ծնվել էԷմմա Լուիզ Բլեքերի
Բազիլդոն, Էսսեքս, Անգլիա
Ազգությունբրիտանացի
ՊատկանելությունՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ԱշխատանքԵրգչուհի/երգահան
Կայքemmablackery.com
ՅուԹյուբյան տվյալներ
Ալիքի անունemmablackery
Գործունեության տարիներ2010–ներկա
Ժանր
  • երաժշտություն
  • կատակերգություն
  • վլոգ
Բաժանորդներ1.327 միլիոն բաժանորդ (մարտ, 2017)
Դիտումներ142.7 միլիոն դիտում (մարտ, 2017)
Ցանցhttps://www.youtube.com/user/emmablackery
Բաժանորդների և դիտումների մասին վերաբերյալ տվյալները թարմացվել են 2017 թվականի մարտի 18.

Էմմա Լուիզ Բլեքերի[1] (նոյեմբերի 11, 1991(1991-11-11), Basildon, Էսեքս, Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[2], բրիտանացի երգչուհի-երգահան և Յութուբի բլոգեր։ Իր գլխավոր յութուբյան ալիքը ունի 1.3 միլիոնից ավել բաժանորդ և ավելի քան 128 միլիոն դիտում[3]։

Վաղ կյանք և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Լուիզ Բլեքերին ծնվել է Անգլիայի Էսսեքս կոմսության Բազիլդոն վարչական շրջանում[2][4]։ Նրա ծնողները՝ Շիլա և Մայքլ Բլեքերիները բաժանվեցին, Երբ Էմման դեռ 13 տարեկան էր։ Ամուսնալուծությունից հետո Բլեքերիի մայրը ունեցավ ևս երկու զավակ՝ Ֆիբի և Թրեվիս։ Բլեքերին հաճախել է Բրոմֆորդս դպրոցը[5] և SEEVIC համալսարանը, որտեղ նա սովորել է քաղաքականություն։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Բլեքերին 2012 թվականին թողարկեց «Human Behaviour»-ը[6], որը իր առաջին մինի ալբոմն էր։ Նա սկզբնապես ստեղծել էր իր ալիքը («emmablackery»), որպեսզի զարգացնի իր երաժշտական կարիերան։ 2013 թվականի հուլիսին լույս տեսավ Բլեքերիի երկրորդ մինի ալբոմը, «Distance» անվանմամբ։ Քիչ անց նա նաև թողարկեց տեսահոլովակ «Go to the Disance» անվանմամբ[7]։ Այդ մինի ալբոմը գրավեց iTunes Ռոքի չարթի առաջին հորիզոնականը թողարկման առաջին շաբաթվա ընթացքում[8][9]։ 2014 թվականի նոյեմբերի տասնմեկին լույս տեսավ Բլեքերիի երրորդ մինի ալբոմը[10], իսկ «Perfect» երգը գրավեց Միացյալ Թագավորության Ռոք և Մետալ ժանրերի ութերորդ հորիզոնականը[11]։ 2016 թվականի ապրիլի 4-ին Բլեքերին հայտարարեց, որ կմիանա Busted խմբին իրենց «Pigs Can Fly» համերգային շրջագայությանը[12]։

Բլեքերին ներկա պահի դրությամբ ունի երեք ակտիվ ալիք, սակայն անցյալում ունեցել է այլ ալիքներ, որոնք կա՛մ ջնջվել են, կա՛մ այլևս ակտիվ չեն։ Նա ստեղծել է իր հիմնական ալիքը 2012 թվականի մայիսին և սկսեց իր գործունեությունը «Մոխրագույնի հիսուն երանգները» գրքի մասնիկները կարդալով, սակայն այդ տեսանյութերը հեղինակային իրավունքի պատճառով հետագայում ջնջվեցին[13]։ Բլեքերիի տեսանյութերի մեծ մասը կատակերգական սկեչեր կամ բլոգեր են, և նրա 5 ամենաշատ դիտում ունեցող տեսանյութերը պատկանում են այդ ժանրին (ըստ 2017 թվականի մարտի տվյալների)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Blackery, Emma (2014 թ․ մարտի 4). «My middle name is Louise. LOUISE. LIKE EVERY OTHER EMMA ON THIS PLANET». Twitter. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.
  2. 2,0 2,1 «Emma Blackery FAQ - Web Archive». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
  3. «Youtube profile page». Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.
  4. "DRAW MY LIFE - Emma Blackery" ՅուԹյուբում
  5. Howeson, Louise (2015 թ․ փետրվարի 19). «Emma Blackery YouTube blog has grossed 57 million views so far and helped launch her music career». Echo News. Վերցված է 2016 թ․ փետրվարի 16-ին.
  6. «Human Behaviour EP - Emma Blackery». Emma Blackery. 2012 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին.
  7. «Go The Distance - Music Video». Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին.
  8. «TuneCore Artists Score Big on iTunes July Charts». PRWeb. 2013 թ․ հուլիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին.
  9. «THE UPLOAD TOUR 3 – Emma Blackery, BriBry and Dave Giles». The Academy. Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին.
  10. «Perfect EP by Emma Blackery». iTunes. 2014 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 20-ին.
  11. «Official Rock & Metal Singles Chart Top 40». iTunes.
  12. «Busted reveal Emma Blackery and Wheatus will join their UK tour». Newsbeat. BBC Online. 2016 թ․ ապրիլի 4. Վերցված է 2016 թ․ ապրիլի 4-ին.
  13. Tim Lewis, Killian Fox and Lizzi Michael (2013 թ․ ապրիլի 7). «YouTube UK: 20 of Britain's most popular online video bloggers». The Guardian. Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմա Բլեքերի» հոդվածին։