Էմմա Թեոֆելուս | |
---|---|
Ծնվել է | մարտի 28, 1996 (28 տարեկան) |
Ծննդավայր | Վինդհուկ, Նամիբիա[1] |
Քաղաքացիություն | Նամիբիա |
Կրթություն | Նամբիայի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և նախարար |
Պարգևներ և մրցանակներ | |
Emma Theofelus Վիքիպահեստում |
Էմմա Ինամուտիլա Թեոֆելուս (մարտի 28, 1996, Վինդհուկ, Նամիբիա[1]) Նամիբիացի քաղաքական գործիչ, որը 2024 թվականի փետրվարի 9-ի դրությամբ զբաղեցնում է տեղեկատվության, կապի և տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը[3]։ 2020 թվականի մարտին նշանակվելիս Թեոֆելուսը եղել է 23 տարեկան և ամենաերիտասարդ կին նախարարը ինչպես Նամիբիայում, այնպես էլ Աֆրիկայում[4][5]։
Թեոֆելուսը նախկին երիտասարդ ակտիվիստ է, որը 2013-ից 2018 թվականներին աշխատել է որպես Մանկական խորհրդարանի փոխնախագահ[6]։ Սկսել է իր կարիերան՝ որպես արդարադատության նախարարությունում իրավաբան աշխատող՝ Նամիբիայի համալսարանից իրավագիտության աստիճան[7] ստանալուց հետո[8]։
Երիտասարդ ղեկավարների նշանակումը բարձր պաշտոններում նորություն չէ Աֆրիկայում[9]: Թեոֆելուսը նշանակվել է Նամիբիայի տեղեկատվության, կապի և տեխնոլոգիաների փոխնախարար 2020 թվականի մարտին՝ որպես Հեյգ Գեյնգոբի երկրորդ ժամկետի մաս[10]։ Նրան հանձնարարվել է աջակցել հասարակայնության հետ կապերի ջանքերին՝ կապված Նամիբիայում COVID-19 համաճարակի դեմ կանխարգելիչ միջոցառումների հետ[11]։ Կաբինետում իր նշանակման ժամանակ Թեոֆելոսը 23 տարեկան է եղել և Աֆրիկայի ամենաերիտասարդ նախարարը[11]։ Բարձրագույն կրթության ազգային խորհրդի խորհրդի անդամ է[12]։
Որպես փոխնախարար՝ ղեկավարել է Նամիբիայում Covid-19-ի կանխարգելման վերաբերյալ հանրային իրազեկման արշավը և, որպես խորհրդարանի անդամ, հաջողությամբ ներկայացրել է կանացի հիգիենայի ապրանքները հարկումից ազատելու միջնորդություն: Նախքան իր նշանակումը Թեոֆելուսը եղել է AfriYAN տարածաշրջանային երիտասարդական կազմակերպության Նամիբիայի մասնաճյուղի անդամ, որտեղ ղեկավարել է դեռահասների հղիության դեմ պայքարի և երիտասարդների սեռական և վերարտադրողական առողջության պաշտպանության առաջամարտիկ ջանքերը[13]։
2020 թվականին Թեոֆելուսը ճանաչվել է 100 ամենաազդեցիկ աֆրիկացի կանանցից մեկը և ցուցակի ամենաերիտասարդ մարդը[14]։ 2021 թվականին Թեոֆելուսը ճանաչվել է BBC-ի տարվա 100 կանանցից մեկը[15]։ Նաև ստացել է Միավորված ազգերի կազմակերպության 2022 թվականի Բնակչության մրցանակը Նամիբիայում կանանց իրավունքների և դեռահասների սեռական և վերարտադրողական առողջության վերաբերյալ իր աշխատանքի համար[16]։
2021 թվականին Թեոֆելոսը խորհրդարանում առաջարկել է վերացնել սանիտարական բարձիկների հարկը։ 2022 թվականին այս առաջարկն ուժի մեջ մտավ, երբ ֆինանսների նախարար Իիպումբու Սիիմին հայտարարել է 2022 թվականի Հարկային փոփոխությունների մասին օրենքի համաձայն սանիտարական բարձիկների վրա ավելացված արժեքի հարկի վերացման մասին, որն ուժի մեջ է մտել 2023 թվականի հունվարի 1-ից[17]։
Թեոֆելուսի օրենսդրական շահերն են՝ խորհրդարանական վերահսկողությունը, խորհրդարանական ինքնազարգացումը, էլեկտրոնային խորհրդարանը, կլիմայի փոփոխության մասին օրենսդրությունը, երիտասարդների մասնակցությունը խորհրդարանում և խորհրդարանական ուսումնասիրությունները[18]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմմա Թեոֆելուս» հոդվածին։ |
|