Էմմի Սիլման

Էմմի Սիլման
Ծնվել է1954[1], 1955[2][3] կամ 1966[4]
ԾննդավայրԴետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲարդ Քոլեջ
Մասնագիտություննկարչուհի, գծանկարիչ և արվեստագետ
Պարգևներ
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա

Էմմի Սիլման (անգլ.՝ Amy Sillman, 1954[1], 1955[2][3] կամ 1966[4], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[5]), ամերիկացի նկարիչ։ Նրա ստեղծագործությունների ձևերը տարբեր են. դրանք նկարներ են, մուլտֆիլմեր, կոլաժները և տեսանյութերը iPhone-ի հետ[9]։ Սթիլմանը Բարդ քոլեջի Միլթոն Էյվերի անվան արվեստի բարձրագույն դպրոցում գեղանկարչության բաժնի համանախագահն է և Շտեդեշուլում կերպարվեստի պրոֆեսոր է[10][11]։

Կենսագրություն և ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմի Սիլմանը ծնվել է Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքում։ Մինչև Մանհեթենի գեղարվեստի դպրոցը ավարտելը 1979 թվականին նա աշխատել է ամենատարբեր վայրերում՝ Ալյասկայում գտնվող պահածոների գործարանում, Չիկագոյի մետաքսագործության ֆաբրիկայում, Նյու Յորքի համալսարանում սովորել է Միավորված ազգերի կազմակերպության համար ճապոներենից թարգմանություններ անել[12]։ Հայտնվելով գեղարվեստի դպրոցում՝ Սիլմանը մասնակցել է Heresies: A Feminist Publication on Art and Politics ֆեմինիստական ամսագրի հրատարակությանը[13]։ 1995 թվականին Բարդ քոլեջում ստացել է գեղարվեստի մագիստրոսի աստիճան[11]։

Սթիլմանը սկսել է ակտիվորեն զբաղվել գեղանկարչությամբ 1970-ական թվականների կեսերից։ Նա կրել է Նյու Յորքի դպրոցի և աբստրակտ էքսպրեսիոնիստների, մասնավորապես Վիլլեմ դե Կունինգի և Ֆիլիպ Գուստոնի ազդեցությունը[14]։ Սակայն նա ինքը իրեն չի համարում աբստրակտ էքսպրեսիոնիստ՝ հայտարարելով․ «Ես ուզում էի իմանալ աբստրակտ էքսպրեսիոնիզմի և հաստոցային գեղանկարչության քննադատության մասին ոչ այն բանի համար, որ նմանակեմ այն, այլ այն բանի համար, որ դրանք ինձ դուր չէին գալիս»[15]։

Սիլմանի աշխատանքները նույնքան ապստրակտ են, որքան ներկայացուցչական՝ դրանք ներառում են այնպիսի տարրեր, ինչպիսիք են կոլաժը և սխեմատիկ կերպարները[16]։ Artforum-ի 2006 թվականի հոդվածում[17] գեղարվեստական քննադատ Յան Ավգիկոսը գրել է, որ Սիլմանի նկարները «շրջանցում են աբստրակցիայի եզրերը՝ խառնելով գույնի բծերը քաոսային գծի բռնկումներով և ցանցավոր կոմպոզիցիոն հիմնակմախքով»։ Նրա բազմամակարդակ աշխատանքն իր բովանդակությամբ հաճախ հումոր, վիզուալ կատակներ[18], մուլտֆիլմի դրվագներ, հոգեբանական տարրեր և ֆեմինիստական քննադատություն է պարունակում[16]։

The New York Times–ի հետազոտության մեջ Սիլմանի աշխատանքների ցուցահանդեսի համար 2006-ին Sikkema Jenkins & Co-ում, Կեն Ջոնսոնը գրել է. «նկարներն առավել հաճելի են, մասնավորապես, մոտիկից նայելուց, որտեղ դիտորդը կարող է ուսումնասիրել հարուստ և բարդ տեքստուրաներ և գույներ...»։ 2007 թվականին Սիլմանը Crown Point Press-ում կատարել է չորս փորագրություններ։ Այդ փորձի մասին նա ասել է. «այն ամենը, ինչ ես լույս աշխարհ եմ բերել իմ գեղանկարչությունում, տպագրության գործընթացում փշրվել է շերտերի։ Դուք վերցնում եք հարյուր շերտը մեկը մյուսից առանձին-առանձին, և պարզում եք, թե դրանցից որ վեցը կաշխատեն»[19]։ Արվեստագետ և արվեստի հոգաբարձու Հելեն Մոլեսվորտի կարծիքով «Սիլմանի ստեղծագործությունը բնութագրվում է արմատական տեղաշարժերով՝ ներկապնակում, քսուկում, մասշտաբում և մակարդակում, որի շրջանակներում ստեղծագործությունը կառուցված է նկարչության կամ գեղանկարչության տրամաբանությամբ»[16]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  3. 3,0 3,1 Tate Amy Sillman born 1955 (բրիտ․ անգլ.)
  4. 4,0 4,1 DACS register
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #121931986 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  7. https://www.americanacademy.de/person/amy-sillman/
  8. https://www.amacad.org/new-members-2023
  9. «ICA The Institute of Contemporary Art/Boston Amy Sillman: one lump or two». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
  10. «Amy Sillman Faculty Page, Bard College». Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
  11. 11,0 11,1 «Amy Sillman - Städelschule». www.staedelschule.de (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  12. Zullo, Dana. «Amy Sillman Biographical Summary Crown Point Press». www.crownpoint.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
  13. Berry, Ian. Berry, Ian; Ellegood, Anne (eds.). "Ugly Feelings" in Amy Sillman: Third Person Singular. p. 18. ISBN 978-0976572350.
  14. Wolff, Rachel. «Amy Silman». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
  15. Quaytman, R. H. «Amy Sillman (BOMB Artists in Coversation)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
  16. 16,0 16,1 16,2 Molesworth, Helen (2013). Amy Sillman: one lump or two. DelMonico Books. pp. 45–82. ISBN 978-3791353074.
  17. Jan; Aviglos none(անգլ.) // Artforum International : magazine. — Т. 44. — № 10.
  18. Loos, Ted. «Blobs and Slashes, Interrupted by Forms». Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
  19. «Amy Sillman, Crown Point Press». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.